Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Էլչեին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գեղեցիկ երեք միավոր էր։ Մենք պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին և կրկին շատ տիրենք գնդակին։ Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա։ Շատ ուրախ եմ, որ երեք միավոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպումը հիանալի սկսեց և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. նախ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Յուտգլան, ապա 19-րդ րոպեին` Գավին։ Նշենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստները «բլաուգրանասի» կազմում պաշտոնական հանդիպումների շրջանակում խփեցին իրենց առաջին գոլերը։ Ստանալով երկու գնդակի առավելություն` Խավիի թիմը […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի վերադառնա «Բարսելոնա»։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին մերժել է չիլիացի ֆուտբոլիստին իր թիմին հրավիրելու տարբերակը։ Ավելի վաղ խոսակցություններ տարածվեցին, որ «Բարսելոնան» «Ինտերին» առաջարկել է Լյուկ դե Յոնգին փոխանակել Ալեքսիս Սանչեսի հետ։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ երկու ակումբները բանակցություններ են […]
Ավելին
Դեկտեմբերի 14-16-ը կայացան Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի բոլոր հանդիպումները, ինչի արդյունքում 28 ակումբներ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգիր, որոնց մրցաշարի այդ փուլում կմիանան նաև «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 17-ին կայացել է Copa del Rey-ի 1/16 եզրափակիչի վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. […]
Ավելին
«Բարսելոնան», ինչպես բազմաթիվ գրանդ ակումբներ, նույնպես հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը լրջորեն մտադիր է 2022 թ. ամռանը թիմ հրավիրել նորվեգացի գոլահարին։ Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա հարձակվողի համար կարիերայի շարունակության այդ տարբերակը գրավիչ է, քանի որ նա գիտի, որ եթե տեղափոխվի «Բարսելոնա», լինելու է ակումբի հիմնական առաջատարը։ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ «Այս մամուլի ասուլիսը հրավիրել եմ, որպեսզի հայտարարեմ, որ ավարտում եմ կարիերաս։ Սա անչափ դժվար որոշում էր, սակայն ուրախ եմ, որ այն կայացրել եմ։ Առաջին հերթին նման որոշում կայացրել եմ առողջական խնդրի պատճառով, որին բախվել եմ մեկ ամիս առաջ»,- նշել է արգենտինացի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում «Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսն» ընկերական հանդիպում անցկացրին, որը նվիրված էր արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնային։ Հանդիպման հիմնական ժամանակի ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով. 50-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Ֆերրան Յուտգլան, իսկ 77-րդ րոպեին «Բոկայի» պատասխան գնդակը խփեց Էզեկիել Սեբալիոսը։ Հաղթողի համար կողմերն իրացրին 11-մետրանոցներ, իսկ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայարաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում «Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսն» ընկերական հանդիպում կանցկացնեն` խաղարկելով «Մարադոնայի գավաթը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ից, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ով ներմայումս ակումբի պատվիրակության հետ գտնվում է Թուրինում և մասնակցում է «Golden Boy»-ի մրցանակաբաշխությանը, հանդիպում է ունեցել հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը ներկա է եղել նաև «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին։ Հաղորդվում է, որ այդ հանդիպումը պատահական չի եղել և […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Սևիլիա» – «Դինամո Զագրեբ» «Ատալանտա» – «Օլիմպիակոս» «Լայպցիգ» – «Ռեալ Սոսիեդադ» «Բարսելոնա» – «Նապոլի» «Զենիթ» – «Բետիս» «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեյնջերս» «Շերիֆ» – «Բրագա» «Պորտու» – «Լացիո» Նշենք, որ 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2022 թ. փետրվարի 17-ին, իսկ […]
Ավելին
1 160 161 162 163 164 335

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025