Էսպանյոլ – Բարսելոնա․ դերբիի պատմության կարևորագույն դեմքերը

Էսպանյոլ – Բարսելոնա․ դերբիի պատմության կարևորագույն դեմքերը

11/02/2022 - 11:03

Անթիվ լեգենդար խաղացողներ տարիներ շարունակ հանդես են եկել «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» կազմում, և կատալոնական դերբիի շրջանավարտների ցուցակը միանշանակ առանձնահատուկ է: Այժմ կներկայացնենք այդ խորհրդանշական հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից ընդամենը հինգին։

1. Լեո Մեսսի («Բարսելոնա», 2004-2021 թթ.)

Աստղային ֆուտբոլիստների ոչ մի ցուցակ ամբոջական չի լինի առանց Լեո Մեսսի։ Արգենտինացին, միանշանակ, դարձել է համաշխարհային ֆուտբոլի բացարձակ լեգենդ։ 2004 թվականին «Բարսելոնայում» իր դեբյուտից ի վեր` Մեսսին ավելի քան մեկ տասնամյակ եղել է «Էսպանյոլի» իսկական դահիճը։ Մեսսին Լա լիգայի շրջանակում մասնակցել է 27 կատալոնական դերբիի և խփել 22 գոլ։ «Էսպանյոլը» Լա լիգայի շրջանամում Մեսսիի 6-րդ «ամենասիրելի» ակումբն է։

2. Ռաուլ Տամուդո («Էսպանյոլ», 1997-2010 թթ.)

Իր կարիերայի մեծ մասը նվիրելով «Էսպանյոլին»` Ռաուլ Տամուդոն դարձել է կատալոնական ակումբի լեգենդը։ «Էսպանյոլի» կազմում Տամուդոն «Բարսելոնայի» դարպասը խփել է 8 գոլ, սակայն դրանցից մեկն ամբողջապես տարբերվում է մյուսներից։

2007 թ. հունիսի 9-ին Տամուդոյի վերջին րոպեին կատարած հարվածը «Նոու Կամ» մարզադաշտում հավաքված բոլոր երկրպագուներին ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ստիպեց ծնկի իջնել, քանի որ այդ գոլի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ «բլաուգրանասը» զրկվեց չեմպիոնական տիտղոսից, որը բաժին հասավ «Ռեալ Մադրիդին»։

Այդ գոլն այնքան է սիրվել «Էսպանյոլի» երկրպագուների կողմերից, ովքեր նույնիսկ դրան առանձին անվանում են տվել դրան ու կոչում են «Տամուդազո»։

3. Ռիկարդո Զամորա («Էսպանյոլ», 1916-1919 և 1922-1930 թթ., «Բարսելոնա», 1919-1922 թթ.)

Ռիկարդո Զամորան իսպանական ֆուտբոլի ամենանշանավոր դարպասապահներից մեկն է, ու նրա կարիերայի մեծ մասը նվիրված է կատալոնական դերբիին։ Զամորան այն հազվադեպ ֆուտբոլիստներից մեկն է, ով հանդես է եկել կատալոնական երկու ակումբների կազմում էլ։

Բացի դրանից, նա «Էսպանյոլում» հանդես գալուց հետո «ուղիղ» տեղափոխվել է «Բարսելոնա», այնուհետև վերադարձել «Էսպանյոլ»։ Չնայած Զամորան իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Լա լիգայի հիմնադրումից առաջ (1929 թ.), և «Էսպանյոլն» ու «Բարսելոնան» այդ ժամանակ այնքան էլ շատ պաշտոնական հանդիպումներ չէին անցկացնում միմյանց դեմ, սակայն Զամորան, միանշանակ, դարձել է կատալոնական դերբիի լեգենդներից։

Զամորան այնքան հանրահայտ ֆուտբոլիստ էր, որ այժմ Լա լիգայի ու Սեգունդայի լավագույն դարպասապահների մրցանակը կոչվում է նրա անունով։

4. Խավի («Բարսելոնա», 1998-2015 թթ.)

Խավին Լա լիգայի շրջանակում կատալոնական դերբիների պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է (36)։ Նա այդ ընթացքում տոնել է 25 հաղթանակ, 9 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել ընդամենը 2 պարտություն։ Բացի դրանից Խավին 6 անգամ գրավել է «Էսպանյոլի» դարպասը, և ճակատագրի հեգնանքով «Էսպանյոլն» այն ակումբն է, որի դարպասը լեգենդար ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է գրավել։

5. Մաուրիսիո Պոչետինո («Էսպանյոլ», 1994-2001 թթ. և 2004-2006 թթ.)

ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչը «Էսպանյոլի» կազմում Լա լիգայի շրջանակում ամենաշատն է մասնակցել կատալոնական դերբիների։ Արգենտինացի նախկին պաշտպանը «Բարսելոնայի» դեմ անցկացրել է 13 հանդիպում, սակայն տոնել է ընդամենը 1 հաղթանակ, որը տեղի է ունեցել 1996/97 մրցաշրջանում, երբ «Էսպանյոլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Ընդ որում` այդ հաղթանակը նույնպես շատ սիրված է «Էսպանյոլի» երկրպագուների կողմից, քանի որ այդ պարտության հետևանքով «Բարսելոնան» կրկին զրկվեց չեմպիոնական տիտղոսից։ 1996/97 մրցաշրջանում, 92 միավորով, Լա լիգայի չեմպիոն դարձավ «Ռեալ Մադրիդը», որին «Բարսելոնան» զիջեց ընդամենը 2 միավոր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023