«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբում նոր ֆինանսական օրենքներ է սկսել կիրառել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» ղեկավարն աշխատավարձի առավելագույն չափ է սահմանել։ Այժմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը չպետք է գերազանցի 10 մլն եվրոն։ Դրա շնորհիվ կատալոնական ակումբը փորձում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։ Հաղորդվում է, որ այդ սահմանափաչի պատճառով «Բարսելոնան» չկարողացավ պայքարել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի […]
Ավելին
«Բարսելոնան» դեռևս լուրջ խնդիրներ ունի տրանսֆերներ իրագործելու հարցում։ Խոսքը, մասնավորապես, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին է, որի շուրջ էլ անդրադարձել է «բլաուգրանայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն. «Այժմ Լա լիգայի կանոնների հետևանքով դեռևս չենք կարող իրագործել այդ տրանսֆերը։ Այդուհանդերձ, եթե մեզ հաջողվի երեք անգամ նվազեցնել Լևանդովսկիի աշխատավարձն ու նրա տրանսֆերային արժեքը, ապա տրանսֆերը հավանական կլինի»,- Ռոմեուի խոսքերը […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո հեռանա մերսիսայդյան ակումբից։ Եգիպտացի հարձակվողի ու «կարմիրների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 29-ամյա ֆուտբոլիստի հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որի ղեկավարությանը նա խոստացել է 2023 թ. ամռանն անվճար համալրել կատալոնական […]
Ավելին
«Բարսելոնան» պաշտոնական կայքում ու սոցցանցերի էջերում ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Նոր մարզաշապիկն էականրեն տարբերվում է նախորդներից, քանի որ, առաջին հերթին, դրա առաջամասում արդեն պատկերված է «բլաուգրանայի» տեխնիկական նոր հովանավորի` Spotify-ի տարբերանշանը։ Նշվում է, որ մարզաշապիկը նվիրված է 1992 թ. ամառանին օլիմպիական խաղերի 30-ամյակին, որն այդ ժամանակ կայացել է հենց Բարսելոնայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Բարսելոնան» պատրաստվում է լրջորեն թարմացնել թիմի կազմը։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հույսեր չի կապում նաև ակումբի հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։ Դանիացի հարձակվողը Խավիի` «բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո դաշտում անցկացրել է ընդամենը 22 րոպե։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diario Sport-ը, 30-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»։ Դրան զուգահեռ, հայտնի […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Դե Յոնգի տրանսֆերի հարցում արդեն բանակցություններ է սկսել «բլաուգրանայի» հետ։ «Կարմիր սատանաները» կատալոնական ակումբին դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել, սակայն հայտնի է, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի […]
Ավելին
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին և նախագահ Ժոան Լապորտան առաջիկա ժամերին կհանդիպեն` քննարկելու ակումբում սպասվելիք փոփոխությունները։ Սպասվում է, որ Խավին ակումբի նախագահին խնդրելու է գնել 8, վաճառել` 10-12 ֆուտբոլիստների։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին, փոխնախագահ Ռաֆա Յուստեն […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը, որի հիմնական թեկնածուն Կալիդու Կուլիբալին է («Նապոլի»)։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, նեապոլիտանական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 35 մլն եվրո։ Այդուհանդերձ, «բլաուգրանան» ցանկանում է նվազեցնել սենեգալցի պաշտպանի հրաժարագինը և պատրաստ է գործարքում ներառել Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ […]
Ավելին
«Բարսելոնան» ֆուտբոլիստներին հայտավորելու հարցում կրկին խնդիրների առջև է կանգնել։ Հայտնի է, որ ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբի շարքերը համալրելու են «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենն ու «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։ Բացի դրանից, «բլաուգրանան» երկարաձգել է նաև թիմի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի պայմանագիրը, որն ավարտվում էր հունիսի 30-ին ու նրան նույնպես վերահայտավորելու կարիք է լինելու։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում […]
Ավելին
Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։ Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։ Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։ Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023