Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին ու Էրիկ Գարսիան։ Այսպիսով, «բլաուգրանան» հաղթեց 3:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 10 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Սևիլիան», 1 միավորով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էսպանյոլի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։ Կոմղերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ դանիացի ֆուտբոլիստը «թութակների» շարքերը համալրել է անվճար, քանի որ խզել է «բլաուգրանայի» հետ գործող պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. փետրվարից` […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով հայտարարել է, որ որոշել է մրցելույթները շարունակել կատալոնական ակումբի կազմում. «Ես որոշել եմ մնալ «Բարսայում» և ողջ վճռականությամբ լցված պատրաստ եմ ներդրում ունենալ ակումբի հաջողությունների համար»,- գրել է հոլանդացի հարձակվողը։ Հիշեցնենք, որ շատ էին խոսակցությունները, որ Դեպայն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու է «բլաուգրանայի» […]
Ավելին
«Արսենալի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի լատերալն ու լոնդոնյան ակումբը կխզեն գործող պայմանագիրը, ինչից հետո Բելերինն ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «բլաուգրանայի» շարքերը։ Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Լրագրող Տոնի Խուանմարտին էլ հաղորդում […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարկերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» «բլաուգրանային» կվճարեն 14 մլն եվրո։ Բացի դրանից, գործարքում կներառվի նաև «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն, ում ծառայություններով կատալոնական ակումբը հետաքրքրված էր արդեն տևական ժամանակ։ Սպասվում է, որ Օբամեյանգն առաջիկա ժամերին կմեկնի […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեթյվեյթը կարիերան կշարունակի «Էսպանյոլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դանիացի ֆուտբոլիստն այս պահին բուժզննում է անցնում «թութակների» համար։ Հաղորդվում է, որ Բրեյթվեյթը «Էսպանյոլի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, որ գործարքը պաշտոնապես կկայանա այն ժամանակ, երբ 31-ամյա ֆուտբոլիստը խզի […]
Ավելին
«Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժինիո Դեստը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն ամերիկացի լատերալին, որի ավարտին միլանյան ակումբը կկարողանա 20 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Եթե Դեստը դառնա միլանյան ակումբի լիիրավ անդամ, ապա […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է անչափ տհաճ իրավիճակում։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, նվազագույնը 4 զինված անձինք ներխուժել են գաբոնցի ֆուտբոլիստի տան հարակից այգի, որտեղ նրան ծեծի են ենթարկել և զենքով սպառնացել իրեն ու կնոջը։ Բացի դրանից, հանցագործները կոտրել են ֆուտբոլիստի տանը գտնվող չհրկիզվող պահարանը, որտեղից իրենց հետ տարել են թանկարժեք զարդեր և գումար, ինչից […]
Ավելին
«Այաքսի» վինգեր Անթոնին կարեիարն կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 100 մլն եվրո։ Սպասվում է, որ այդ գումարից 95 մլն եվրոն «Այաքսը» կստանա միանվագ, իսկ մնացած 5 մլն եվրոն` հավելավճարների տեսքով։ Բրազիլացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան»` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Խավիի թիմի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Պեդրին ու Սերժի Ռոբերտոն։ Նշենք, որ Լևանդովսկին Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023