Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։ Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ հաշիվը դեռ 1։0 էր, «Միլանի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն 1 րոպեի ընթացքում «ներաձուրիների» դարպասապահ Սամիր Հանդանովիչը երեք անգամ փրկեց իր թիմին։ Նպաստավոր դիրքերից երկու անգամ վրիպեց Զլատան Իբրահիմովիչը, մեկ անգամ էլ՝ Սանդրո Տոնալին։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ՝ էլ ավելի ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ Այդ խաղում «ներաձուրիների» 3-րդ գնդակը գրանցվեց Ռոմելու Լուկակուի անվան դիմաց՝ դնելով հանդիպման վերջակետը։ Պարզվում է՝ բելգիացի հարձկավողը բոլոր մրցաշարերի շրջանակում կայացած միլանյան վերջին 5 դերբիներում էլ, գոլի հեղինակ է դարձել։ Ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բենևենտոյի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն, պետք է նշենք, որ «Բենևենտոյի» ֆուտբոլիստները տեղ-տեղ ավելի լավ տպավորություն էին թողնում, իսկ «գայլերի» խաղում ընդհանրապես չկար սրություն։ Կողմերն ընդմիջման գնացին՝ այդպես էլ չբացելով խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ նշանավորվեց այն իրադարձությամբ, որ 57-րդ րոպեին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում կկայանա միլանյան հերթական դերբին․ առաջնության առաջատար «Ինտերը» «հյուրընկալվելիս» կմրցի «Միլանի» դեմ, որը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Interfootball -ը շարունակում է ներկայացնել անցնող շաբաթվա լավագույն թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Telegram-ի մեր ալիքում անցկացված քվեարկության արդյունքում լավագույն գոլ ճանաչվեց «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի՝ «Գրանադայի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Ավանդույթի համաձայն՝ Interfootball-ի Telegram-ի ալիքում կրկին կանցկացվի քվեարկություն՝ պարզելու շաբաթվա լավագույն գոլը։ Մեր Telegram-ի ալիքին կարող եք միանալ այս հղումով՝ https://t.me/Interfootball_am։ Փետրվարի 10-18-ն ընկած ժամանակահատվածի […]
Ավելին
«Լացիոն», հնարավոր է, Ա սերիայի շրջանակում պատժվի միանգամից երկու տեխնիկական պարտությամբ։ Խոսքը ներքին առաջնության 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումների մասին է, որոնց շրջանակում «Լացիոն» համապատասխանաբար մրցել է «Տորինոյի» (4։3) և «Յուվենտուսի» (1։1) դեմ։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հռոմեական ակումբը կասկածվում է Covid-19-ի կանոնակարգը խախտելու և ֆուտբոլիստների դրական թեստերը կեղծելու համար։ […]
Ավելին
Հունվարի 26-ին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում միլանյան դերբիի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը», որն ավարտվեց «ներաձուրիների»՝ 2։1 հաշվով հաղթանակով։ Հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրամատիկ ընթացք և ավարտ ունեցավ։ Նախ՝ առաջին խաղակեսի վերջնամասում թեժ բախում տեղի ունեցավ երկու գիգանտներ Զլատան Իբրահիմովիչի և Ռոմելու Լուկակուի միջև, ապա՝ խաղի 90+7-րդ րոպեին Քրիստան Էրիկսենը տուգանային հարվածի իրացումից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի կընդունի «Լացիոյին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ Առաջին խաղակեսում հանդիպման հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն բերգամոսցիների խաղում սրություն չկար։ Ողջ խաղակեսի ընթացքում «Ատալանտան» ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Ռոբին Գոսենսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։ Ընդհանրապես, առաջին կեսում երկու ակումբներն էլ առանձնապես լավ տեսք չունեին, ինչի հետևանքն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին»։ Հանդիպման առաջին կեսն անցավ հռոմեական ակումբի բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում «գայլերը» նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան, որոնք իր անվան դիմաց գրանցեց Ժորդան Վերետուն։ Ֆրանսիացի կիսապաշտպանը նախ՝ 5-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 25-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023