Հենոյի ու Ժոզեի նոր արկածները հավերժական քաղաքում

Հենոյի ու Ժոզեի նոր արկածները հավերժական քաղաքում

25/08/2021 - 19:46

Նախքան «Ռոման» գլխավորելը, Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինիոյի հարաբերությունները հեռու էին կատարյալ լինելուց, սակայն հռոմեական ակումբում ամեն ինչ այլ ձև է դասավորվում․ երկու պրոֆեսիոնալները իրենց մոտեցումներով առաջին կարգ բերեցին ֆուտբոլը ու այստեղ չեղավ երկու կարծիք։ Երկուսն էլ ուզում են հաղթել. պարզապես մոտեցումներն էին տարբեր, և այդ տարբերություններում պորտուգալացի մասնագետը գտավ խոսքեր և մոտեցումներ, որոնք մեզ նոր Մխիթարյան է մատուցելու։ Պատրաստ եղեք․ սա լրիվ այլ` ֆուտբոլային առումով «չարացած» ու «ծարավ» Մխիթարյան է լինելու։

Արևմտյան Լոնդոնում` իր տան մոտ՞ Ժոզե Մոուրինիոն, մեքենայի թափքի մեջ իրերն էր տեղավորում։ Մի քանի մեծ նկարներից (որոնք ավելի շատ մեծ պաստառներ էին հիշեցնում ) մեկը, նա բացեց, (այնտեղ պատկերված էր Ժոզեն իր ֆուտբոլիստների հետ գավաթով), ուրախ ժպտաց և շրջվեց դեպի լրագրողները, ովքեր նահմաբեր սպասում էին ինչ-որ մեկնաբանության։ Նրանցից մեկը, ով հանրահայտ Sky Sports-ն էր ներկայացնում, հարցրեց․

Դուք պլանավորո՞ւմ եք ընդմիջում վերցնել, որպեսզի «լիցքավորեք մարտկոցները»։


—Ոչ մի ընդմիջում, ոչ մի մարտկոցներ,- պատասխանեց Ժոզեն` նստելով մեքենայի ղեկին։


Ընդամենը մի քանի ժամ առաջ «Տոտտենհեմը» «Յուրահատուկին» հեռացրել էր գլխավոր մարզչի պաշտոնից և նա լքում էր Լոնդոնը, իսկ նույն օրը երեկոյան մամուլը արդեն խոսում էր, որ Ժոզեն 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Ռոման»։ Այդ օրը, երբ ֆուտբալային Եվրոպայում խոսում էին Սուպերլիգայից, պորտուգալացի մասնագետը արդեն պաշտոնապես Լոնդոնը փոխարինեց Հռոմով։

Ապենինյան թերակղզում Ժոզեին սիրում ու փառաբանում են․ զարմանալի չէ, որ «Յուրահատուկը» վերջինն էր, ով որևէ իտալական ակումբի ղեկին Չեմպիոնների Լիգան է հաղթել։ Իտալական ԶԼՄ-ները, միմյանց հերթ չտալով, շտապում էին տեղեկացնել, որ Ժոզեն վերադառնում է Ա Սերիա։

Վերջին անգամ իտակայան ֆուտբոլում նման աժիոտաժ և հետաքրքրություն արտասհամանյան մարզչի կամ ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամաբ եղել էր 2018-ին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս»։

Չնայած այն բանի, որ 2020/21 մրցաշրջանը դեռ չէր ավարտվել, «Ռոմայի երկրպագուները անհամաբերությամբ էին սպասում Մոուրինիոյի հետ հանդիպմանը։
Հենց առաջին ասուլիսի ժամանակ զգացվեց, որ Ժոզեն այլևս անմիջապես հաղթանակներ չի խոստանում։ Նա ասաց, որ պետք է աշխատել առիթը բաց չթողեց «խայթել» «Ինտերին», ինչը զարմանալի էր, քանի որ «ներաձուրիների» երկրպագուները մինչ օրս նրան աստվածացնում են և նրան նվիրված պաստառներ միշտ կան «ներաձուրիների» տնային հանդիպումներների ժամանակ։
«Մենք պետք է աշխատենք, քանի որ ակումբի ղեկավարությունը վստահել է ինձ և շատ լավ հասկանում է, որ մեծ հաղթանակների համար ժամանակ է պետք։ Ես դարձել եմ իմ հաղթանակների գերին, բոլորը անմիջապես արդյուքն են ակնկալում, բայց իրականում ամեն ինչ այլ է։ «Մանչեսթեր Յուայթեդի» ղեկին ես երեք տիտղոս նվաճեցի, բայց դա համարվում էր քիչ, քանի որ ինքս այլ չափանիշներ եմ սահմանել։ Ա Սերիայի գործող չեմպիոնը «Ինտերն» է, բայց հեշտ է դառնալ չեմպիոն, իսկ հետո աշխատավարձերի գերծախս ունենալ կամ ֆինանսական դժվարություններ։ Մենք պետք է կայունություն ունենաք»,- հավելեց պորտուգալացի մասնագետն իր առաջ ասուլիսի ժամանակորպես «Ռոմայի» գլխավոր մարզիչ։

Հենոն ու Ժոզեն․ հոգեբանական խնդիրը

Պորտուգալացու՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակվելու լուրը հաստատվելուն պես, սկսվեց շրջանառվել Հենրիխ Մխիթարյանի՝ «գայլերի» շարքերը լքելու մասին լուրերը, բայց ամեն ինչ կարգավորվեց, երբ Ժոզեն առանձնազրույց ունեցավ հայ կիսապաշտպանի հետ։
Մոուրը կարողանում է մտնել իր ֆուտբոլիստների գլխի մեջ։ Նրա այն թիմերը, որոնք ունեցել են հաջողություններ, եղել են բանդաներ, այնտեղ չեն եղել լավ կամ վատ տղերք, այնտեղ մեկը մյուսից գիշատիչ էին ու չկար մեկը, ով խնայեր ինքն իրեն կամ մրցակցին։ Վերջին ժամանակներում նման բանականության խաղերում պորտուգալացի մասնագետն այդքան էլ հաջողություն չուներ, բայց նա փոխեց ոչ թե իր նպատակը, այլ մոտեցումները։ Այժմ դժվար է ասել, թե ինչպես Ժոզեն գտավ մոտիվացիայի բանալին , բայց նա կարողացել է մտնել հայ կիսապաշտպանի գլխի մեջ, ու հիմա էլ կերտում է հենց այն Մխիթարյանին, ում ուզում է տեսնել։ Մեր կիսապաշտպանին հաճախ պակասել է մարզական չարությունը, որը հիմա արդեն կա։

Դուք այսպիսի Հենո վերջին անգամ ե՞րբ էիք տեսել, ով վիճաբանության բռնվի ոչ ավել, ոչ պակաս Պեպեի հետ։

Մեր կիսապաշտպանը կարծես թե հասկացել է Մոուրինիոյին, իսկ պորտուգալացին էլ, իր հերթին, կարողացել է մտնել Հենոյի գլխի մեջ։ Նման տանդեմից կարելի է սպասել մեծ սխրագործություններ. նոր ճանապարհի սկիզբ է։ Այս ամենից շահելու ենք բոլորս ու ամենակարևորը՝ Հայաստանի հավաքականը, իսկ առջևում մեր ընտրանու ամենակարևոր հանդիպումներն են։

Տակտիկական ու մարտավարական խնդիրը

Ժոզեն «Ռոմայի» մարզկան տնօրեն Տիագո Պինտոյին խնդրել էր ամեն կերպ պահել Մխիթարյանին ու գնել Թեմի Աբրահամին, իհարկե, հաշվի առնելով նաև, Լորենցո Պելեգրինին նույնպես մնալու է ակումբում։

Այս երեք ֆուտբոլիստները Մոուրինիոյի «Ռոմայի» հենասյուներն են։
Բավական հետաքրքիր են գրոհելիս վերադասովորվում «ջիալոռոսիները»․ 4-2-3-1-ը վերածվում է 4-3-3-ի։

Մխիթարյանը խորանում է կենտրոն` եզրը բացելով Ջորդան Վերետուի կամ Մաթիաս Վինյայի համար։ Հատկանշական է, որ հատկապես հակագրոհելիս մեր կիսապաշտպանն է այն գեներացնողը, քանի որ Հենոն շատ ճիշտ որոշումներ է կարողանում կայացնել նման դեպքերում։ Մյուս եզրում նույնը անում է Նիկոլո Ձանիոլոն։

Երբ մրցակիցը գնդակով է, Մխիթարյանը այնպես է դիրքավորվում, որպեսզի գնդակի կորստի դեպքում նա միշտ հարմար դիրքում ստանա այն՝ հակագրոհը զարգացնելու համար։

Մյուս դեպքերում, երբ գրոհը դառնում է դիրքային, Հայաստանի հավաքականի ավագը դիրքավորվում է «14-րդ» գոտում, (խմբ.`խաղադաշտն ունի մինչև գոտի 18։ հաջորդ նկարում, ըստ այդ գոտիների բաժանված, խաղադաշտն է

Այս գոտին շատ կարևոր է, և նման ազատությունը, որը Ժոզեն ընձեռել է Մխիթարյանին, խոսում է միայն փոխադարձ վստահության մասին։

Այս ամենը իհարկե լավ է, բայց Ժոզե Մոուրինիոյի հետ պետք է նաև պատրաստ լինել ամեն ինչի։ Հնարավոր են խաղային անկումներ կամ անհաջող հանդիպումներ, որոնցից հետո Ժոզեն կարող է բառեր չխնայել իր ֆուտբոլիստներին քննադատելու համար։ Այդ դեպքում նրան պետք է պատասխանել խաղադաշտում։
«Ես երբ քննադատում եմ իմ ֆուտբոլիստին, գուցե նաև շատ դաժան, ինչից հետո ակնկալում եմ տրամաբանական պատասխան։ Այդ տրամաբանական պատասխանը այն է, որ նա պետք է խաղադաշտում ապացուցի, որ ես սխալվում եմ ու դրանից հետո մտնի իմ սենյակ ու ինձ ասի, որ ես սխալ եմ, իսկ ինքը՝ ճիշտ, մնացած պատասխանները ես համարում եմ որպես թուլություն, իսկ թույլերը չեն կարող տեղ ունենալ իմ թիմում»,- ասել է Ժոզեն դեռևս «Չելսին» մարզելու տարիներին։

Հենրիխ Մխիթարյանը նոր մեկնարկած մրցաշրջանը հիանալի է սկսել` կայացած երկու պաշտոնական խաղերում կատարելով նույնքան գոլային փոխանցում։

Նման «Ռոմա» և Հենրիխ Մխիթարյան վաղուց չենք տեսել, սակայն սպասենք իրադարձությսւնների զարգացմանը։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023