Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» 22-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեին։ Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կունենա նաև խաղացողին գնելու իրավունք։ Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը նախորդ ամռանը «գայլերի» կազմը համալրել էր «Միլանից», իսկ գործարքը արժեցել էր 18 մլն եվրո։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 18-րդ տուրը։ Տուրը մեկնարկեց «Բրեշիա» – «Լացիո» հանդիպումով։ Հյուրերը մեծ դժվարությամբ 1։2 հաշվով տարան կամային հաղթանակ։ 18-րդ րոպեին տանտերերը Մարիո Բալոտելիի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Սակայն, 40-րդ րոպեին «Բրեշիայի» կիսապաշտպան Անդրեա Չիստանան երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից, իսկ հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց Չիրո Իմոբիլեն։ […]
Ավելին
Իտալիայում վերսկսվել է Ա սերիան։ Ընթանում է 18-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» 4։0 հաշվով ջախջախեց մրցաշրջանի բացահայտումներից «Կալյարիին»։ Խաղի հերոս դարձավ 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Գոնսալո Իգուայինի անվան դիմաց։ Ռոնալդուն իր գոլերի քանակը հասցրեց 13-ի և ռմբարկուների պայքարում դուրս եկավ 2-րդ հորիզոնական։ «Յուվետնուսը» վաստակեց 45 […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։ ԱՊԼ Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ […]
Ավելին
«Պարմայի» 19-ամյա շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին ճանաչվել է իտալական Ա սերիայի դեկտեմբեր ամվսվա լավագույն ֆուտբոլիստ։ Դեկտեմբեր ամսին Կուլուսևսկին «Պարմայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ակումբն այդ խաղերում վաստակել է 7 միավոր։ Նշենք, որ երիտասարդ հարձակվողի փայլուն խաղը գրավել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնը։ Ավելի վաղ […]
Ավելին
Calciomercato-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Կրիշտիանուն նշել է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի անունը։ «Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստը՞։ Դուք չ՞եք տեսել Ա սերիայի մրցանակաբաշխությունը։ Հաճելի է, որ ես արժանացա մրցանակին, սակայն այլ հիանալի ֆուտբոլիստներ էլ կան։ Ինձ համար սա մեծ պատիվ է, հուսով եմ՝ հաջորդ տարի նույնպես կարժանանամ այս մրցանակին»,- եզրափակել է Ռոնալդուն։
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 17-րդ տուրը։ Իտալական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա խնջույքների, իսկ մինչ այդ «Ատալանտան» ու «Ռոման» փայլուն հաղթանակներ տարան, Ռոմելու Լուկակուն գոլ նվիրեց 17-ամյա հարձակվողին, իսկ «Նապոլիի» տանջանքներն ավարտվեցին։ Տուրը մեկնարկեց դեռևս չորեքշաթի՝ ուշ երեկոյան, ինչը պայմանավորված էր նրանով, որ«Յուվենտուսը» մեկնում էր Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի սուպերգավաթի խաղին, որտեղ երեկ 1։3 հաշվով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կմրցի «Ռոմայի» դեմ։ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․ «Ֆիորենտինա» -69․ Բարթոլոմեյ Դրագովսկի, 4․Նիկոլա Միլենկովիչ, 20․ Գերման Պեսիելա, 22․ Մարտին Կասերես, 21․ Պոլ Լիրոլա, 78․ Էրիկ Պուլգար, 5․ Միլան Բադել, 8․ Գայետանո Կաստրովիլի, 29․ Էնրիկե Դալբերտ, 28․ Դուշան Վլահովիչ, 10․Կևին-Պրինս Բոատենգ «Ռոմա» – 13․ Պաու […]
Ավելին
Իտալական Ա սերիայում մեկնարկել է 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր Կլաուդիո Ռանիերիի գլխավորած «Սամպդորիային»։ «Ծեր սինյորան» դժվարին պայքարում կարևոր 3 միավոր վաստակեց։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Պաուլո Դիբալան։ 35-րդ րոպեին խաղատախտակի վրա վառվեց 1։1 հաշիվն․ աչքի ընկավ Ջանլուկա Կապրարին։ Հյուրերի կազմից 45-րդ րոպեին հաղթանական գնդակը […]
Ավելին
Մեկնարկել է իտալական Ա սերիայի 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Սամպդորիային» և առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։2 հաշվով։ Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է 41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ Դարպասապահի համար այս հանդիպումը Ա սերիայի շրջանակում դարձավ 647-րդը և կրկնեց «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի ռեկորդը։ Բացի այդ ցուցանիշից, […]
Ավելին
1 109 110 111 112 113 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023