Լեո Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իր արձակուրդն է վայելում հարազատ Ռոսարիո քաղաքում, բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա երեք հանդիպումները։ Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մարզումները կվերսկսի 2023 թ. հունվարի 3-ից։ Նման զարգացումների դեպքում Մեսսին բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» առաջիկա 3 հանդիպումները, որոնք կայանալու են համապատասխանաբար «Ստրասբուրի» […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհահռչակ թուրք խոհարար Նուսրեթ Գյոկչեն, ով առավել հայտնի է Salt Bae կեղծանունով, հայտնվել է սկանդալի եզրին։ Բանն այն է, որ ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո Գյոկչեն մտել է խաղադաշտ և սկսել լուսանկարվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Հայտնի է դարձել, որ այդ առթիվ ՖԻՖԱ-ն նույնիսկ հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Salt Bae-ին հաջողվել մուտք գործել խաղադաշտ։ […]
Ավելին
Քաթար-2022-ի վարագույրն ամենադրամատիկ ձևով փակվեց, երբ Արգենտինան, Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց բաղձալի տիտղոսը: Հանդիպումն սկսվեց համաշխարհային ֆուտբոլի երկու խոշորագույն աստղերի միջև պայքարի մասին խոսակցություններով։ Խաղն էլ ցույց տվեց, որ թե՛ Մեսսին, թե՛ Կիլիան Մբապպեն այս պահին լավագույններից են աշխարհում։ Սա, անկասկած, բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչն էր, որի արդյունքում, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը նվաճեց միակ […]
Ավելին
Եթե դուք դիտել եք Արգենտինայի հանդիպումները, ապա անհնար է՝ լսած չլինեք նրանց ոչ պաշտոնական հիմնը, որը սիրվել է ոչ միայն երկրպագուների, այլև հենց նրանց՝ արգենտինացի ֆուտբոլիստների կողմից։ «Muchachos, ahora nos volvimos a ilusionar» ․ ահա երգի հիմնական հատվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ «տղանե՛ր, մենք նորից հնարավորություն ունենք»։ Երգ, որը ծնվեց երկրպագուներից ու դարձավ լսելի գրեթե […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա – 1840.77 միավոր Արգենտինա (+1) – 1838.38 Ֆրանսիա (+1) – 1823.39 Բելգիա (-2) – 1781.3 Անգլիա – 1774.19 Նիդեռլանդներ (+2) – 1740.92 Խորվաթիա (+3) – 1727.62 Իտալիա (-2) – 1723.56 Պորտուտալիա – 1702.54 Իսպանիա (-3) – 1692.71 Հայաստանի հավաքականը, […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ինչ է ասել իր խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը. «Տղաներ, սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա մեր ողջ կյանքի հանդիպումն է։ Մենք չենք կարող ավելի վատ խաղալ, քան առաջին խաղակեսում։ Այժմ մենք կվերադառնանք դաշտ, ինչից հետո կա՛մ մենք թույլ կտանք մրցակիցը մեզ շարունակի հիմարի տեղ դնել, […]
Ավելին
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի աչքից չի վրիպել հետաքրքիր «վիճակագրություն»։ Բանն այն է, որ «Բարսելոնան» ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո սոցցանցերում ավելի շատ գրառում է կատարել Լեո Մեսսիի մասին, քան ՊՍԺ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Instagram-ի իր էջում Մեսսիին նվիրված 9 գրառում է արել, իսկ Twitrer-ում` 8։ Դրան զուգահեռ, ՊՍԺ-ն, որը Մեսսիի ներկայիս ակումբն է, արգենտինացի ֆուտբոլիստի մասին սոցցանցերում […]
Ավելին
«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Խավիեր Ձանետին չի կարծում, որ Լեո Մեսսին չի գերազանցել Դիեգո Արմանդո Մարադոնային. «Ըստ իս` ոչ, նա չի գերազանցել Մարադոնային։ Ինձ դուր չի գալիս այդ համեմատությունը։ Մենք պետք է երախտապարտ լինենք, որ ֆուտբոլի պատմության երկու հանճարեղներն արգենտինացիներ են։ Ես չեմ կարծում, որ Մեսսին փոխվել է։ Կարծում եմ` նա այժմ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023