Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ` ջախջախելով 5:1 հաշվով։ Դորտմունդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 21-ամյա հարձակվող Կարիմ Ադեյեմին, ով 48-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ադեյեմին այդ խաղում դրվագներից մեկում զարգացրել է 36.65 […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։ Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։ Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի […]
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը Էլ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցեց Կանադայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով. 44-րդ րոպեին աչքի ընկավ Միշի Բաթշուային։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ Ալֆոնսթ Դևիսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. բելգիացիներին փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։ Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
Կանադայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Կարմիրների» գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Միլան Բորյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Ջեյմս Պանտեմիս («Մոնրեալ Իմփակտ», Կանադա (խմբ.` հանդես է գալիս ամերիկյան ՄԼՍ-ում) ), Դեյն Սենթ-Կլեր («Մինեսոտա Յունայթեդ», ԱՄՆ) Պաշտպաններ – Սեմ Ադեկուբե («Հաթայսպոր», Թուրքիա), […]
Ավելին
Կանադայի հավաքականը Վանկուվերում ընկերական հանդիպում է անցկացրել Կյուրասաոյի ընտրանու դեմ` հաղթելով 4:0 հաշվով։ Երկար դադարից հետո Կանադայի հավաքական վերադարձավ թիմի առաջատար Ալֆոնսո Դևիսը, ով տևական ժամանակ բուժվում էր սրտամկանի բորբոքումից, ինչը նրա մոտ ախտորոշվել էր դեռևս սույն թվականի հունվարին։ Հավաքական վերադարձը 21-ամյա լատերալը տոնեց դուբլով և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Կանադացիների կազմից մեկական անգամ […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Ճամայկային։ Այդ հաղթանակի շնորհիվ` Կանադայի հավաքականը 36 տարի անց նվաճել է աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հավաքականում իր խաղընկերների խաղին Twitch-ի ուղիղ եթերում հետևում էր «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ով սրտամկանի բորբոքման պատճառով […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս կմրցի «Քյոլնի» դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հարց են ուղղել եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսի առողջական վիճակի մասին, ով ներկայումս վարակված է կորոնավիրուսով։ Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ Դևիսի մոտ ախտորոշվել է սրտամկանի բորբոքում. «Հերթական բուժզննման ժամանակ Դևիսի մոտ ի […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները CIES-ը հաշվել է հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ, իսկ արժեքը որոշելիս կազմակերպությունը հաշվի չի առել ֆուտբոլիստի ու ակումբի միջև կնքված պայմանագրում առկա հրաժարագնի կետը։ Ըստ CIES-ի` եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուս Ժունիորն է, […]
Ավելին
Սպորտային հետազոտությությությունների միջազգային կենտրոնը` CIES Football Observatory-ն, ներկայացրել է թոփ-5 առաջնությունների Մ-23 տարեկան ամենաթանկարժեք հարձակվողներին։ Ցանկը գլխավորում են միանգամից երեք ֆուտբոլիստներ` Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ») և Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), ովքեր գնահատվել են 150 մլն եվրո։ Նրանց հաջորդել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու վինգերներ` Մեյսոն Գրինվունդն (140 մլն) ու Ջեյդոն Սանչոն (130 մլն)։ […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մինչ այս պահն ամենահաջողն են դիմել դրիբլինգի 2021/22 մրցաշրջանում։ Ցանկում տեղ են գտել այն ֆուտբոլիստները, ոքվեր նվազագույնը 40 անգամ դրիբլինգի փորձ են կատարել։ Ցանկը կազմելիս հաշվի է առնվել, թե քանի անգամ է ֆուտբոլիստը շրջանցել մրցակցին յուրքանաչյուր 100 րոպեի ընթացքում։ 2021/22 մրցաշրջանի դրիբլյորների լավագույն տասնյակն […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023