Ռեալը տրանսֆերային առաջարկ կանի Բավարիային

Ռեալը տրանսֆերային առաջարկ կանի Բավարիային

04/03/2024 - 22:28

«Ռեալ Մադրիդն» ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսին։

Cadena SER-ը հայտնում է, որ կողմերը նախնական բանակցություններ են վարել, որի ընթացքում «արքայական» ակումբը գործարքի դիմաց առաջարկել է 35 մլն եվրո, սակայն «Բավարիան» ցանկանում է վաստակել 50 մլն։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» այժմ պատրաստվում է բարելավել իր առաջարկը և բավարարել մյունխենյան ակումբի ֆինանսական պահանջը։

Նշվում է, որ անցնող օրերին Դևիսի տրանսֆերի հարցում «Բավարիային» դիմել են նաև եվրոպական այլ ակումբներ, սակայն «ռեկորդ մայսթերից» պատասխանել են, որ գործարքի հարցում «Ռեալի» հետ գրեթե համաձայնության են հասել։

Ինքը` կանադացի ֆուտբոլիստը, ցանկանում է հանդես գալ միայն «սերուցքայինների» կազմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» ու 23-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի հարցում հասել են սկզբունքային համաձայնության. կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր։

Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` 181 խաղում դառնալով 9 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023