Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» խոշոր տրանսֆերներ իրականացնելուց հետո կփոխի նաև թիմի ավագին: The Athletic-ը հայտնում է, որ ավագի թևկապն այսուհետ կկրի թիմի նորեկ Լեո Մեսսին: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Հատկանշական է, որ Մեսսին ավագի թևկապն արդեն ստացել է մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ կայացած խաղում (2:1) փոխարինման դուրս գալուց […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել ՊՍԺ-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` սաուդարաբական ակումբը պատրաստ է գործարքի դիմաց վճարել 300 մլն եվրո։ Նշվում է, որ «Ալ Հիլալը» մտադիր է մոտ օրերս բանակցություններ սկսել փարիզյան ակումբի հետ` […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի Սեն-Ժերմենը» 24-ամյա հարձակվողին դուրս է թողել Ճապոնիայում կայանալիք շրջագայության հայտացուցակից։ Փարիզյան ակումբն իրեն դավաճանված է զգում Մբապեի կողմից և կասկածում է, որ վերջինս արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալ Մադրիդի» հետ, որ 2024 թ. ամռանն անվճար համալրի «սերուցքայինների» շարքերն, այդ պատճառով էլ […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է կատարել «ցլերին»։ Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամյան ակումբը գործարքի դիմաց առաջարկել է 8,5 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 2 մլն եվրո։ Բացի դրանից, «Կրասնոդարը» Սպերցյանի […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչը խոսել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հավանական տրանսֆերի մասին. Մեր ակումբը դեռ զբաղված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին և մի շարք այլ խաղացողներին ձեռք բերելու ուղղությամբ։ Զախարյանի տեղափոխությունն այս ամառ, իհարկե, հավանական է, սակայն «Ֆեյենորդը» ցանկանում է վճարել ողջամիտ և մրցունակ գին։ Մենք չենք հրապարակի այն գումարի չափը, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ակումբի` Ճապոնիայում կայանալիք շրջագայությանը մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն 24-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է հայտնել։ Հայտնի է, որ Մբապեն չի պատրաստվում «Պարի Սեն-Ժերմենի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Փարիզյան ակումբը, որը չի պատրաստվում Մբապեին կորցնել […]
Ավելին
ՊՍԺ-ում շարունակում է լարված մնալ մթնոլորտը` կապված ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի հետ։ «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հուլիսի 22-ին մեկնելու են Ճապոնիա` մասնակցելու ակումբի շրջագայությանը։ Կիլիան Մբապեն դուրս է մնացել այդ հայտացուցակից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզյան ակումբը խիստ դժգոհ է Մբապեի վարքագծից. վերջինս չի ցանկանում երկարաձգել […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել «շների» համար։ Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող […]
Ավելին
«Վիլյառեալի» հարձակվող Սամու Չուկվուեզեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ԵՄ անձնագիր չունեցող ֆուտբոլիստների լրացուցիչ տեղը որոշել են լրացնել ոչ թե «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան Դայիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելով, այլ Չուկվուեզեին ձեռք բերելով։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր […]
Ավելին
«Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «ցլերին» վճարելու են 14 մլն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, հուլիսի 22-ի առավոտյան շվեյցարացի հարձակվողը բուժզննում կանցնի «Միլանի» համար, ինչից […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023