«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը Գրիզմանի պատկերով տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Դուք սպասում էիք»: Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ Անտուանի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի համար «Բարսան» «Աթլետիկոյին» կվճարի 120 միլիոն եվրո:
Ավելին
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի տրանսֆերային նպատակների մասին: «Խամեսը վայելում է ԶԼՄ-ների ուշադրությունը. այս տեսանկյունից նա ընթանում է Ռոնալդուից և Մեսսիից հետո: Նա շատ է դուր գալիս Անչելոտիին և մենք սպասում ենք «Ռեալի» կողմից ավելի ողջամիտ գնահատականի: Մադրիդցիները չափից շատ գումար են պահանջում: Բայց ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա ցանկանում է […]
Ավելին
«Ռեալը. կրկին մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Ֆրանսիացու տեղափոխությունը մադրիդյան ակումբ դժվարանում է երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ ՄՅՈւ-ն դեռ չի ցանկանում վաճառել Պոգբայի տրանսֆերը, իսկ երկրորդը՝ «Ռեալը» պետք է հավելյալ գումար ծախսի: Դրա համար մադրիդցիները ստիպված կլինեն վաճառել մի քանի ֆուտբոլիստների,- հայտնում […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ջանք չի խնայում «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին ձեռք բերելու համար: Ավելի վաղ «Լեսթերը» մերժել էր մանչեսթերյան ակումբի՝ 78 միլիոն եվրո գումարով առաջարկը: Daily Star-ը հայտնում է, որ «աղվեսների» պաշտպանի համար «կարմիր սատանաներ» առաջարկելու են 100 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ եթե գործարքը իրականանա, Մագուայերը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը (կատարված գործարքով): 26-ամյա […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտքից: Ուրբաթ մադրիդյան ակումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մեղադրելով կատալոնական ակումբին և ֆուտբոլիստին հարգանք չցուցաբերելու մեջ: Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ևս մեկ անգամ կփորձի «Աթլետիկոյի» հետ համաձայնեցնել Գրիզմանի տրանսֆերը: Կատալոնացիները նույնիսկ ծրագրում էին «Կամպ Նոուում» ֆուտբոլիստին ներկայացնել հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ […]
Ավելին
Նեյմարի շուրջ ինֆորմացիոն տարատեսակ հոսքը շարունակվում է: Marca-ն բացահայտումներ է արել: 2017 թվականին «Բարսելոնայի» կողմից ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու փորձերից հետո ակումբների հարաբերություններն այդպես ել չեն հարթվել: Փաստորեն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին երկու անգամ «Ռեալին» առաջարկել է գնել Նեյմարի տրանսֆերը, որպեսզի հանկարծ վերջինս «Բարսելոնա» չվերադառնա: Սակայն պատասխանները եղել են բացասական:
Ավելին
Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը հայտնել է, որ «Բարսելոնան» չի ցանկանում հրաժեշտ տալ բրազիլացուն: «Օրերս ես Բարսելոնայում շփվել եմ Պեպ Սեգուրայի («Բարսելոնայի» սպորտային տնօրեն) հետ: Նա ասաց, որ ակումբն այս ամռանը չի պատրաստվում վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը: Նաև հերքում եմ, թե իբր մենք կապ ենք հաստատել ՊՍԺ-ի հետ»,- գործակալի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: Ավելի վաղ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Ռոդրիին (Ռոդրիգո Էրնանդես) ձեռք բերելու մասին: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա կիսապաշտպանը Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» «Աթլետիկոյին» կվճարի 70 միլիոն եվրո. հենց այսքան է հրաժարագինը: Ռոդրիին փորձում էր ձեռք բերել նաև «Բավարիան»: Ֆուտբոլիստը բազմիցս խոսել է […]
Ավելին
Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հաստատեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսին ձեռք բերելու մասին: «Բենֆիկայի» 19-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել: Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 միլիոն եվրո, գումարած բոնուսները: Նշվում է, որ «Աթլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին կվճարի 126 միլիոն եվրո: Սկզբում մադրիդյան ակումբը 30 միլիոն է վճարելու, ապա մնացածը:
Ավելին
«Յուվենտուսը» կրկին ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է ՄՅՈւ-ին Պոգբայի դիմաց առաջարկել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալայի տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու դիմաց պահանջում է 150 մլն եվրո: Պոգբային ձեռք բերել փորձում է նաև […]
Ավելին
1 295 296 297 298 299 302

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023