Հենդերսոնը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Յունայթեդի հետ

Հենդերսոնը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Յունայթեդի հետ

27/08/2020 - 13:34

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի դարպասապահ Դին Հենդերսոնի հետ, ով նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրում կա նաև կետ, որը հնարավորություն է տալիս ավտոմատ այն երկարաձգել ևս մեկ տարով։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը «Շեֆիլդի» կազմում ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման՝ անցկացնելով 13 «չոր» հանդիպում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023