Հայտնի է, թե երբ է Սիթին պատրաստվում բանակցություններ սկսել Բարսելոնայի հետ

Հայտնի է, թե երբ է Սիթին պատրաստվում բանակցություններ սկսել Բարսելոնայի հետ

26/08/2020 - 23:10

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն կարծես թե «Մանչեսթեր Սիթին» է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սիթին» մտադիր է երեք տարվա պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին։ Խաղացողի պայմանագրում էլ կետ կներառվի, որը հնարավորություն կտա նրան տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի»։ Այդ ակումբը նույնպես պատկանում է «քաղաքաբնակների» սեփականատերերին։

Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել, թե մանկունյական ակումբը երբ է մտադիր մեկնել Բարսելոնա և բանակցություններ վարել կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, և թե որքան գումար է նախատեսել խաղացողի տրանսֆերի դիմաց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիթիի» ղեկավարները Մեսսիին ձեռք բերելու համար առանձնացրել են մոտ 200 մլն եվրո գումար, իսկ խաղացողի գործարքում, հավանական է, որ կներառվեն նաև այլ ֆուտբոլիստներ։

«Սիթիի» ղեկավարները հաջորդ շաբաթ պատրաստվում են մեկնել Բարսելոնա և բանակցություններ սկսել «կապտանռնագույնների» ներկայացուցիչների հետ։ Լեո Մեսսին էլ հերթին որպեսզի շատ չբարդացնի իրավիճակը, մտադիր է օգոստոսի 31-ին միանալ ակուբին և վերսկսել մարզումները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023