Անվանի Ֆրանկ Ռիբերին դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները: Sky Sports-ը հայտնում է, որ ռուսական «Դինամոն» և «Սպարտակը» արդեն իսկ առաջարկներ են արել ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում նաև «Ֆիորենտինան»:
Ավելին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից: Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին: Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
Ավելին
Ներկայիս ֆուտբոլի թերևս ամենաքննարկվող կերպարի՝ Նեյմարի «ոդիսականը» շարունակում է հեղեղել միջազգային մեդիան: Այսօր՝ օգոստոսի 17-ին բրազիլացին վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին,- հայտնում է L’Equipe-ը: Actu Foot-ը լուսանկար է հրապարակել. Պարզ է դառնում, որ Նեյմարը մնում է «Պարի Սեն Ժերմենում»: Թոմաս Տուխելն ասել է հետևյալը. «Տրանսֆերային պատուհանն ավարտվում է: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում. նա մեր ֆուտբոլիստն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում: Ինչպես հայտնում է ESPN-ը, կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է այլընտրանք «Բետիսի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին. վերջինիս հարցով «Բարսան» բանակցում է վալենսիական ակումբի հետ: Հարկ է նշել, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է նաև Դավիդ Ալաբայի ծառայություններով:
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Պատրիկ Կուտրոնեն շատ մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն: Goal.com-ը հայտնում է, որ 21-ամյա իտալացու համար անգլիական ակումբը «Միլանին» կվճարի 18 միլիոն եվրո, ևս 4-ը՝ բոնուսի տեսքով: Պարբերականը հայտնում է, որ մնում են թղթաբանական հարցերը, ֆուտբոլիստի բուժզնման ժամկետը ևս որոշված է: Եվրոպա լիգայի 2-րդ փուլում չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում (առաջին խաղը՝ 2:1), 3-րդ փուլում […]
Ավելին
Պաշտպան Ալեիշ Վիդալը առաջիկայում պայմանագիր կստորագրի «Ալավեսի» հետ: Marca-ն հայտնում է, որ բասկյան ակումբը պայմանավորվել է «Սևիլիայի» հետ Վիդալի վարձակալության, այնուհետև տրանսֆերի գնման հարցում: Ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված էին նաև ռուսական «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը»: 29-ամյա խաղացողը 2015 թվականին «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», իսկ 2018-ին վերադարձել է անդալուզյան ակումբ:
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան «Ֆիորենտինայի» հետաքրքրությունների առանցքում է: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իտալացիները կատալոնական ակումբին արդեն առաջարկ արել: «Բարսելոնան» ավելի վաղ ֆուտբոլիստի հարցով բանակցում էր «Վալենսիայի» հետ: «Չղջիկները» պահանջում էին, որ Ռաֆինյան համաձայնի աշխատավարձի նվազեցմանը: Բանակցությունները տապալվել են: Նախորդ տարի Ռաֆինյան վերադարձել է «Ինտերից», որտեղ վարձակալական հիմունքներով էր: 26-ամյա բրազիլացին վնասվածքի պատճառով երկար ժամանակ […]
Ավելին
Հարձակվող Բորխա Մայորալը, ըստ ամենայնի. առաջիկա մրցաշրջանը չի անցկացնի «Ռեալում»: Ինչպես հայտնում է AS-ը, 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ըստ պարբերականի՝ «Ռեալը» մտադիր է Մայորալին դարձյալ վարձակալությամբ բաց թողնել «Լևանտե»: Բորխան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է վալենսիական ակումբում, իսկ հունիսին ավարտվել է ժամկետը և վերադարձել է մադրիդյան թիմ:
Ավելին
Գարեթ Բեյլի ապագան «Ռեալի» հետ շարունակում է մշուշոտ լինել: Ուելսցու ծառայություններով հետաքրքրվող թիմերի քանակն օրեցօր ավելանում է: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 22 միլիոն եվրո: Ակումբը հարմար պայմանագիր է առաջարկում նաև Գարեթին. աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո: Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ […]
Ավելին
Նաբիլ Ֆեկիրը կարիերան կշարունակի «Բետիսում»: Իսպանական ակումբը հայտարարել է, որ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Ինչպես հայտնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, տրանսֆերի արժեքը կազմել է 19.5 միլիոն եվրո: Պայմանագիրը նաև ներառում է հավելավճարներ, որոնց չափը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Պայմանագրով նախատեսված է նաև, որ եթե ապագայում «Բետիսը» վերավաճառի ֆուտբոլիստի […]
Ավելին
1 293 294 295 296 297 303

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023