Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել վետերան դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ 39-ամյա դարպասապահը «դեղին սուզանավի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում` կնքելով 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Իսպանացի ֆուտբոլիստը «Վիլյառեալի» կազմում հանդես գալու փորձ արդեն ունի, որի գույները պաշտպանել է 2002-05 թթ.` այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով անցկանցնելոց 147 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Այժմ ակումբները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ստորագրումից հետո «Տոտեմհեմը» կհայտարարի տրանսֆերի մասին։ Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» ու Լանգլեի միջև կնքվելիք վարձակալական պայմանագիրը լինելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր` հուլիսի 8-ին` կեսօրին, սերբ ֆուտբոլիստը կմեկնի Ֆլորենցիա և ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքը ոչ թե վարձակալական տրանսֆեր է լիելու, ինչպես հայտարարվել էր օրեր առաջ, այլ Յովիչը մշտապական հիմունքներով է համալրելու «մանուշակների» շարքերը։ Ֆլորենտական ակումբը գործարքի դիմաց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Տայլեր Ադամսին։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Յորքշիրյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է 17 մլն եվրո։ Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսե Մարչը, ով […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն գործարքի իրականացումը ձգձգվում է։ Դեռևս օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում շատ մոտ է «բլաուգրանայի» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65+20 մլն եվրո։ Այդուհանդերձ, The Telegraph-ին հաջողվել է պարզել, թե […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «ազնվականները» «Սիթիի» հետ հասել են համաձայնության։ Հաղորդվում է, որ կողմերը շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն, սակայն նրանք դեռևս պետք է քննարկեն մի շարք կարևոր դետալներ։ Սպասվում է, որ «կապույտները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարեն […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» բավական լրջորեն հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանի ծառայություններով ու նրա տրանսֆերի հարցում բանակցություններ են վարում հռոմեական ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն արդեն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն […]
Ավելին
Հեղինակավոր Marca պարբերականին հաջողվել է մի շարք ֆինանսական մանրամասներ պարզել «Բարսելոնայի» ու ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի միջև գործող պայմանագրից։ Հայտնի է, ոը հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գործարքի հարցում ակտիվ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Կան հավաստի տեղեկություններ, որ 25-ամյա ֆուտբլիստի վաճառքի հացրում «բլաուգրանան» ու «կարմիր սատանաները» շատ մոտ […]
Ավելին
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը Դի Մարիայի գործակալ Ժորժե Մենդեշի հետ տևական ժամանակ բանակցություններ վարելուց հետո վերջապես հասել է համաձայնության։ 34-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր։ Հաղորդվում է, որ արգենտինացի վինգերն առաջարկներ է ունեցել նաև «Բարսելոնայից» ու անգլիական Պրեմիեր […]
Ավելին
1 154 155 156 157 158 343

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025