Ինչպես տեղեկացնում է Մարսելի «Օլիմպիկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկուն։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին պրովանսյան ակումբը կունենա ուկրաինացի ֆուտբոլիստին գնելու պարտադիր իրավունք։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` գործարքի վերջնական փուլում «Մարսելն» «Ատալանտային» վճարելու է 15 մլն եվրո, իսկ 29-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբերտո Մարտինեսը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։ 49-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Ֆերնանդու Սանթուշին, ով Պորտուգալիայի հավաքականը մարզում էր 2014 թվականից։ Հավելենք, որ Մարտինեսն էլ վերջերս հեռացել է Բելգիայի […]
Ավելին
Ինչպես հայտնում է բրազիլական «Վասկո դա Գամայի» պաշտոնական կայքը, ակումբի 18-ամյա կիսապաշտպան Անդրեյ Սանթոսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ «Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի դիմաց Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբին վճարել է 12.5 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ Անդրեյ Սանթոսը «Վասկո դա Գամայի» սան է, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» վինգեր Ռոմեո Բեքհեմին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. մայիսի 31-ը, սակայն հայտնի չէ, թե դրա ավարտից հետո «մեղուներն» ունենալու են 20-ամյա հարձակվողին գնելու իրավունք, թե` ոչ։ Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալու լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմում։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Զագրեբի» վինգեր Միսլավ Օրշիչին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «սրբերը» 29-ամյա հարձակվողի դիմաց «Դինամոյին» վճարել են 6.8 մլն եվրո։ Նշենք, որ Օրշիչը «Դինամո Զագրեբի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 214 խաղում դառնալով 91 գոլի և 40 […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգլիացի կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», որն արդեն սկսել է աշխատել գործարքն իրականացնելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը Բելինգհեմի դիմաց պատրաստ է «Բորուսիային» վճարել 120 մլն եվրո։ Նշվում է, որ «Ռեալին» 19-ամյա ֆուտբոլիստին գնել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Քրիսթալ Փելասի» դարպասապահ Ջեք Բաթլենդին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «կարմիր սատանաները» չեն ունենալու 29-ամյա դարպասապահին գնելու իրավունք։ Նշենք, որ Բաթլենդը մանկունյական ակումբում փոխարինել է վարձավճարով հանդես եկող Մարտին Դուբրավկային, ով ժամանակից շուտ վերադարձել է «Նյուքասլ», որին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Բենուա Բադիաշիլեին։ Կողմերի միջև կնքվել է 7.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Ազնվականները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց մոնեգասկյան ակումբին վճարել են 38 մլն եվրո։ Նշենք, որ Բադիաշիլեն «Մոնակոյի» սան է, որի կազմում անցկացրել է 135 հանդիպում` դառնալով 6 […]
Ավելին
«Այաքսի» նախկին պաշտպան Դեյլի Բլինդը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա պաշտպանն ու մյունխենյան ակումբը հասել են վերջնական համաձայնության. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է 6 ամսով, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Բլինդը կմեկնի Մյունխեն […]
Ավելին
Հունվարի 3-ին «Ալ Նասրը» պաշտոնապես ներկայացրեց Կրիշտիանու Ռոնալդուին։ Տեղի ունեցած մամուլի աոուլիսի ժամանակ 37-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ Եվրոպայում իր աշխտանաքն ավարտված է։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Marca-ն, պորտուգալացի հարձակվողը դեռևս կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Բանն այն է, որ Ռոնալդուի և «Ալ Նասրի» միջև կնքված պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ կտա նրան վարձավճարով տեղափոխվել […]
Ավելին
1 140 141 142 143 144 350

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026