Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին 3-րդ և 4-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը։ «Լեսթերն» ընդունել էր «Չելսիին»։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո թիմերն ուրախացրին խփած գնդակներով։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Մեյսոն Մաունթի իրացրած անկյունայինի խաղարկումցի հետո Անտոնիո Ռյուդիգերը բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Բրենդան Ռոջերսի սաներն արագ արձագանքեցին՝ 2 […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն հետաքրքիր մամուլի ասուլիս է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ։ Պորտուգալացի մասնագետը սկսել է հեգնել լրագրողների ստանդարտ հարցերը, որոնք վերաբերվել են տրանսֆերային շուկային։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը սկսել է ինքն իրեն հարցեր տալ և դրանց պատասխանել․ «Այսպիսով, առաջին հարցը։ Նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը սպասո՞ւմ եք նոր ձեռքբերման։ Առաջին պատասխանը։ Ո՛չ։ […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր։ Օրը բավականին հագեցած է եղել և մի շարք հետաքրքրաշարժ տրանսֆերներ են հաստատվել, որոնց կծանոթանանք միասին։ ԱՊԼ «Վուլվերհեմպտոնը» ձեռք բերեց հերթական պորտուգալացուն։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «գայլերը» 4,5 տարվա պայմանագիր են կնքել «Օլիմպիակոսի» 24-ամյա վինգեր Դանիել Պոդենսեի հետ։ Գործարքն արժեցել է 20 մլն եվրո։ Սակայն, պորտուգալացին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կշարունակի Բեռլինի «Հերտայի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ խաղացողի տրանսֆերի հարցում կողմերն արդեն հասել են վերջնական համաձայնության։ Գործարքը կկազմի 27 մլն եվրո։ Մոտակա ժամերին խաղացողը կմեկնի Բեռլին՝ գործարքն ավարտին հասնցնելու համար և կստորագրի պայմանագիր։ Պյոնտեկի տրանսֆերին հավակնում էր նաև «Տոտենհեմը», սակայն միլանյան ակումը մերժել […]
Ավելին
Բեռլինի «Հերտան» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Ըստ մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ գերմանական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 27 մլն եվրո։ Կողմերն արդեն սկսել են բանակցել, որպեսզի տրանսֆերը հասցնեն ձևակերպել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Նշվում է նաև, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը 30 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել ՊՍՎ-ի 22-ամյա վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է մինչև 2025 թվականը։ Խաղացողը նոր ակումբի կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։ Հոլանդական Էրեդիվիզիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը մոտ է շարք վերադառնալուն։ 26-ամյա կիսապաշտպանը ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա նոյեմբերի 3-ին՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը։ Խաղային դրվագում պորտուգալացուն ծանր վնասվածք հասցրին «շնաձկների» խաղացողներ Հին Մին Սոնն ու Սերժ Օրիեն։ Արդյունքում խաղացողը ոտքի կոտրվածք էր ստացել։ Ծանր վնասվածքից ընդամենը 86 օր նա միացել է մարզումային խմբին, սակայն դեռևս լիարժեք չի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» 24-ամյա վինգեր Տոմա Լեմարին։ Մյունխենյան ակումբը սկսել է հետաքրքրվել խաղացողի ծառայություններով, քանի որ Կինգսլի Կոմանը վնասվածքների նկատմամբ հակում ունի, Սերժ Գնաբրին կայուն չէ, իսկ Լերոյ Սանեին ձեռք բերելը գրեթե անհնար է դարձել։ Միակ բանը, որը կարող է խոչընդոտել տրանսֆերի իրականացմանը, խաղացողի բարձր […]
Ավելին
Այսօր հայտնի դարձավ, որ «Ինտերը» 20 մլն եվրոյով ձեռք է բերել «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, նախորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» դանիացի խաղացողի հետ հասել էր նախնական համաձայնության, սակայն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արգելափակել է այս տրանսֆերը։ Հաղորդվում է, որ դանիացի խաղացողը մինչև վերջին պահը հավատացել է, որ մադրիդյան ակումբի […]
Ավելին
Ինչես տեղեկանցում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնապես հաստատել է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։ Միլանյան ակումբը խաղացողի համար վճարել է 20 մլն եվրո, որը ներառում է նաև բոնուսներ։ Այդ 20 միլիոնից 2 միլիոնը կստանա Էրիկսենի նախկին ակումբ «Այաքսը»։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Նոր ակումբի կազմում դանիացի ֆուտբոլիստը հանդես […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023