Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Վուլվերհեմպտոնի» վինգեր Պեդրու Նետուն կարիերան, հնարավոր է, շարունակի իտալական Ա սերիայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է 20-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն բանակցություններ է սկսել «գայլերի» ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ այս տրանսֆերի միջնորդը դառնալու է Ժորժե Մենդեշը, ով համարվում է Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը։ Մենդեշը ներկայացնում է նաև Նետուի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերեհմպտոնին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բավականին երկմտելուց հետո նոր ցույց տվեց նշակետը, քանի որ «գայլերի» լատերալ Մաքս Կիլմենը ձեռքով էր […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արժեքային ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները 1․ Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») + 20 մլն եվրո = 60 մլն եվրո 2. Օլի Վոթկինս («Աստոն Վիլլա») + 18 մլն եվրո = 30 մլն եվրո 3. Դոմենիկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «3+2» տարբերակով։ Հաղորդվում է նաև, որ «գայլերը» հետագայում խաղացողի դիմաց կվճարեն ևս 10 մլն եվրո։ 23-ամյա աջ պաշտպանը 2017 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որի կազմում ընդհանուր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը։ Պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնի հավակնորդներից «Մանչեսթեր Սիթին», որը բաց էր թողել առաջնության մեկնարկային տուրը։ «Քաղաքաբնակները» հյուրընկալվել էին ամուր կորիզ համարվող «Վուլվերհեմպտոնին»: Պեպ Գվարդիոլայի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգը և պատմականորեն դժվար մարզադաշտում 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Հյուրերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Կևին դե Բրոյնեն, Ֆիլ Ֆոդենն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը վարակված է կորոնավիրուսով։ 29-ամյա կիսապաշտպանի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այժմ ֆուտբոլիստը ստիպված է 10 օրով ինքնամեկուսանալ։ Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Պրեմիեր լիգայի շրջանակում «քաղաքաբնակները» կանցկացնեն առաջին հանդիպումը։ Պեպ Գվարդիոլայի թիմը 2-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Վուլվերհեմպտոնին»։
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վուլվերհեմպտոնը» Նելսոն Սեմեդուի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ «Գայլերը» խաղացողի դիմաց կվճարեն 38 մլն եվրո, իսկ նոր ակումբի հետ Սեմեդուն կկնքի 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն մոտ է «Վուլվերհեմպտոն» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։ Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ, անգլիական ակումբը սեպտեմբերի 19-ին նոր առաջարկ է կատարել կատալոնական ակումբին, որը կազմել է 38 մլն եվրո։ «Բլաուգրանասը» պատրաստ է ընդունել այդ առաջարկը։ Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը «Վուլվերհեմպտոնից» գնել է Դիեգու Ժոտայի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 44 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Դիեգու Ժոտայի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Վուլվերհեմպտոնի» հետ։ Մերսիսայդյան ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «գայլերին» կվճարեն 43 մլն եվրո կվճարի, իսկ կողմերի միջև էլ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ի լրագրող Դոմինիկ Քինգը, «Վուլվզի» ճամբար կուղևորվի «Լիվերպուլի» 18-ամյա պաշտպան Կի-Ջանա Հուվերը, ում […]
Ավելին
1 9 10 11 12 13 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023