Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» ընդունեց «Վիլյառեալին» և հաղթեց 2։0 հաշվով։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Լուկաս Օկամպոսը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսի նույն՝ 8-րդ րոպեին (խաղի 53-րդ րոպե) տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Օկոմպոսի փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Յուսուֆ Էն-Նեսիրին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Բրազիլական «Գրեմիոյի» վինգեր Պեպե Կոսան, հնարավոր է, կարիերան շարունակի եվրոպական ակումբներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է  SporTV-ի լրագրող Անդրե Էրնանը, Պեպեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», որը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել 20 մլն եվրո։ Հաղորդվում է, որ անցնող շաբաթ «արքայական» ակումբի ներկայացուցիչները հետևել են Պեպեի խաղին, սակայն «Գրեմիոյի» փոխնախագահ Պաուլո Լուզը նշում է, որ […]
Ավելին
2020 թվականը վերջապես ավարտվում է, և շատերն իրենց մտքում այժմ ասում են․ «Գրողի տարած տարին ավարտվո՜ւմ է»։ Եվ, այո՛, չենք ժխտի, որ այս տարին, իրապես գրողի տարած էր, սակայն չենք կարող նաև ժխտել, որ այն ֆուտբոլային առումով անչափ հետաքրքիր ստացվեց, և ամփոփելու ժամանակն է եկել։ Interfootball.am-ը տարբեր թեմաներով թոփ-եր է ներկայացնելու, որոնք նվիրված են լինելու […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել 16 ակումբներ, որոնք բաժանվել են երկու զամբյուղների։ Առաջին զամբյուղում ընգրկվել են իրենց խբմերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ երկրորդ զամբյուղում՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները։ Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – «Բավարիա», […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչով էլ ավարտվեց խմբային փուլը։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 6-րդ տուրի լավագույն գոլի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են Վեսթոն Մակենին («Յուվենտուս»), Նեյմարը (ՊՍԺ), Ժյուլ Կունդեն («Սևիլիա»), ինչպես նաև Անխելինիոն («Լայպցիգ»): Քվեարկել կարող եք նաև դուք՝ այցլելով այստեղ։
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան հետևյալ ակումբները․ «Բավարիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը՝ Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուս», «Ատալանտա», «Լացիո» (բոլորն էլ՝ […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կավարտվի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այդ օրերին կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Դեռ շատ հարցեր բաց են և պետք է ստանանք դրանց պատասխանները։ Խումբ առ խումբ անցնենք և դիտարկենք ու քննարկենք, թե ինչ վիճակ է տիրում։ A խումբ 1․ «Բավարիա» – 15 միավոր 2․ «Ատլետիկո Մադրիդ» – 6 միավոր 3․ «Զալցբուրգ» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալի» դեմ։ Դեռ առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Տոնի Կրոսն ու Կարիմ Բենզեման վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «արքայական» ակումբը բացեց խաղի հաշիվը։ Կարիմ Բենզեմայի հարձակման ձախ եզրից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:15, որի ուղիղ հեեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընակվելիս 0։4 հաշվով ջախջախջեց «Սևիլիային»։ «Ազնվականների» կազմում կատարյալ հանդիպում անցկացրեց Օլիվիե Ժիրուն, ով դարձավ պոկերի հեղինակ՝ 4 անգամ գրավելով անդալուսական ակումբի դարպասը։ Առաջարկում ենք վերհիշել բոլոր այն դեպքերը, երբ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի շրջանակում մեկ խաղի ընթացքում դարձել են 4 կամ ավելի գոլի հեղինակ։ 1․ Լեո […]
Ավելին
1 21 22 23 24 25 32

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023