Հալանդ․ «Մարզիչն ասաց, որ այսօր իմ օրն է լինելու»

Հալանդ․ «Մարզիչն ասաց, որ այսօր իմ օրն է լինելու»

18/02/2021 - 18:39

«Դորտմունդի Բորուսիայի» կենտրոնական հարձակվողը ՝ Էրլինգ Հալանդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ կայացած առաջին հանդիպման մասին, որում «իշամեղուները» կարողացան 3։2 հաշվով հաղթել մրցակցին, իսկ ինքը՝ Հալանդը, դարձավ դուբլի և գոլային փոխանցման գեղինակ։

«Ես զգում էի․․․․ չգիտեմ կարելի՞ է արդյոք ասել, որ պատճառը մոտիվացիան էր, կիրքը, կամ նման ինչ-որ բան, սակայն մենք ավելի հստակ էինք գործում։ Դա շատ լավ է։ Ողջունելի չէ երկու գնդակ ընդունել սեփական դարպասը, սակայն հրաշալի է խփել երեքը այն էլ արտագնա խաղում։

Մենք շատ լավ խաղային սխեմա ունեինք։ Էդինը (Թերզիչ) շատ լավ է աշխատում․ ես նրա հետ հաճախ եմ շփվում։ Նա ասաց, որ այսօր իմ օրն է լինելու, և ես կստանամ իմ պահերը։ Այդպես էլ ստացվեց, այնպես որ սա շատ կարևոր հաղթանակ է։

Հիմա մեզ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերականգնվել։ Մի քանի օրից մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում։ Պետք է այդ դրական լիցքերը տեղափոխենք նաև այդ խաղ, քանզի մեզ հաղթանակ է պետք նաև այդ խաղում, սակայն հիանալի էր այսօր հաղթել Իսպանիայում»,- նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով DAZN-ին։

Հիշեցնենք, որ OptaFranz-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդհանուր առմամբ մասնակցել է 13 հանդիպման և արդեն դարձել է 18 գոլի հեղինակ։

Տեղեկացնենք նաև, որ Թերզիչի սաների հաջորդ հանդիպումը կայանալու է Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում, որտեղ «դեղինները» արտագնա խաղում մրցելու են «Շալկեի» դեմ։ Խաղը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 21-30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023