Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի առանձնահատկությունների մասին․ «Ֆուտբոլային աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա։ Ես ֆուտբոլ միշտ եմ սիրել։ Կյանքն ինձ հնարավորություն է ընձեռնել խաղալ այս մեծագույն ակումբի կազմում և մարզել այն։ Ես վայելում եմ յուրաքանչյուր վայրկյանը։ Այն, ինչ ես կարող եմ անել, վայելելն է, քանզի մի օր այս ամենը կավարտվի։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։ Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոն» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ մատուցելով խոշոր անակնկալ։ «Ռեալի» դեմ խաղում «Ալկոյանոյի» դարպասը պաշտպանում էր 41-ամյա դարպասապահ Խոսե Խուան Ֆիգուերասը, ով սույն թվականի հունվարի 25-ին կդառնա արդեն 42 տարեկան։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, վետերան դարպասապահն այդ խաղում բավական տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրը մեկնարկեց «Սելտա» – «Վիլյառեալ» խաղով, որտեղ հյուրերը ջախջախիչ հաշվով հաղթանակ գրանցեցին իրենց օգտին։ Խաղի 31-րդ րոպեին հաշիվն արդեն 0։4 էր։ Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Ժերար Մորենոն, Մոյսես Գոմեսը, Դանի Պարոխոն և Ֆեր Նինիոն։ Հետագայում Ունայի Էմերիի սաները հանգստացրին խաղը և այն մոտեցրին իր տրամաբանական ավարտին։ «Դեղին սուզանավի» տղաները ոչ մի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է իսպանական Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացումից հետո արժեքային ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. 1․ Պեդրի («Բարսելոնա») + 20 մլն եվրո = 50 մլն եվրո 2․ Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ») + 10 մլն եվրո = 70 մլն եվրո 3. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային» և առանց լուրջ դժվարությունների կարողացավ 2։0 հաշվով հաղթել մրցակցին։ Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց «սերուցքայիններն» արդեն հաղթում էին 1։0 հաշվով․ Մարկո Ասենսիոյի բարձրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։ Չնայած փոխնիփոխ գրոհներին՝ թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվով։ Երկրորդ խաղակեսը նոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Սելտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցանց տարբերակը՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հունվարի 2-ին սեփական հարկի տակ մրցելու է «Սելտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Հայտացուցակից բացակայում է «արքայական» ակումբի ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը։ Ինչպե հաղորդում է Marca-ն, «սերուցքայինների» ավագը ստամոքսի հետ […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) նշել է 2020 թվականի թոփ-5 առաջնությունների այն ֆուտբոլիստներին, որոնց նկատմամբ մրցակիցներն ամենաշատն են խախտել խաղի կանոններ։ Այսպիսով, թոփ-5 առաջնությունների շրջանակում 2020 թվականին ամենաշատ կանոնների խախտում թույլ են տվել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի նկատմամբ։ Նրան հաջորդում է Անդրեա Բելոտին («Տորինո»), ում նկատմամբ թույլ են տվել 112 խախտում, իսկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը։ Մադրիդյան ակումբի հաղթական մեկնարկը 6-րդ րոպեին դրեց թիմի նորեկ Լուիս Սուարեսը, իսկ խաղավարտին մոտ՝ 90+5-րդ, փոխարինման մտած Յանիկ Ֆերեյրա Կարասկոն դրեց հանդիպման վերջակետը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփել է իր 150-րդ գոլը։ Հատկանշական է, որ […]
Ավելին
1 4 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023