Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով

Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով

30/03/2022 - 13:34

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով։

El Chiringuito TV-ի տեղեկություններով, 62-ամյա մասնագետը «Ռեալի» հետ միանշանակ չի մեկնելու Վիգո, որտեղ «արքայական» ակումբն ապրիլի 2-ին Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում մրցելու է «Սելտայի» դեմ։

Մեծ է հավանականությունը, որ Անչելոտին բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ապրիլի 6-ին «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023