Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երկրորդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում մրցում է «Աբհայի» դեմ։ 5-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Այվեն Թոնին` եզրափակելով Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը նոր թիմում բոլոր մրցաշարերի երեք խաղում 2 գոլ է խփել ու կատարել 2 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը տեղափոխվել է «Ալ Քադիսիա», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` Խոբար քաղաքը ներկայացնող ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 61 միլիոն եվրո։ 28-ամյա կիսապաշտպանը «Սիթիում» հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 50 խաղում խփել է 7 գոլ, կատարել 8 ասիստ։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Անվարից»։ Հյուրերից փայլեց թիմի նորեկ Էդուարդ Սպերցյանը, որը 61-րդ րոպեին հիասքանչ հարվածով բացեց հաշիվը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը 89-րդ րոպեին նաև ասիստ գրանցեց` օգնելով մրցակցի դարպասը գրավել Գալենոյին։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ պաշտոնական հանդիպումն էր անցկացնում «Ալ Ահլիում»։ 26-ամյա կիսապաշտպանն իր նորանուտի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Էթիֆակը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից 79-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Մեսին` լուսատախտակին վառելով 3:2 հաշիվը։ 19-ամյա ֆուտբոլիստը հենց օգոստոսի 14-ին էր վարձավճարով տեղափոխվել Դամամը ներկայացնող ակումբ` թիմում նորամուտի խաղում խփելով անդրանիկ գոլը։ Մեսիի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Երիտասարդ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ալ Դիրիյահին»։ Հյուրերի հաղթական գոլը 25-րդ րոպեին խփեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 26-ամյա ֆուտբոլիստն առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում նոր ակումբում։ Հայ կիսապաշտպանը վերջերս է 21,9 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»։ Սպերցյանը «Ալ Դիրիյահի» դեմ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում է մրցում է «Ալ Դիրիյահի» դեմ։ Հյուրերից 25-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը` գոլ խփելով նոր թիմում առաջին պաշտոնական խաղում։ 26-ամյա ֆուտբոլիստը վերջերս է 21,9 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում կմրցի «Ալ Դիրիյահի» դեմ։ Հյուրերի մեկնարկային կազմում է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է 21,9 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի» ու առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի նոր ակումբում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմամը […]
Ավելին
«Ալ Ահլին» ձեռք է բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ «Ալ Ահլին» Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը կգնի 25 միլիոն դոլարով։ Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո։ Նա կստանա նաև […]
Ավելին
«Ալ Նասրը» և «Ալ Հիլալը» փորձում են ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիային, հայտնում է Mundo Deportivo-ն։ Չնայած սաուդյան ակումբների կողմից հետաքրքրությանը` բրազիլացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» ղեկավարներին ակումից հեռանալու ցանկություն չի հայտնել։ Կատալոնական գրանդի ղեկավարները նույնպես վստահ են, որ 29-ամյա եզրայինը չի լքի ակումբը։ «Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառել թիմի առաջատարներից մեկի տրանսֆերը, եթե վճարվի անչափ խոշոր գումար։ Ձախ […]
Ավելին
Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Խուլիան Կինյոնեսը խփեց ԱԱ-2026-ի առաջին գոլը` գրավելով Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի դարպասը։ Սաուդյան «Ալ Քադիսիայի» հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց 9-րդ րոպեին` օգտվելով ՀԱՀ-ի պաշտպանների թույլ տված սխալից։ Ազգությամբ կոլումբացի ֆուտբոլիստը 33 գոլով դարձել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026