ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Sportklub պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական ակումբները եվրագավաթային մրցաշարեր կվերադառնան միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում ավարտվի պատերազմը. իրադարձությունների զարգացման այլ սցենարներ այժմ չեն քննարկվում. «Ե՞րբ ռուսական ակումբները կկարողանան կրկին մասնակցել եվրագավաթային մրցաշարերին։ Հարցրեք Վլադիմիր Պուտինին։ Նրանք կվերադառնան միայն պատերազմի ավարտից հետո»,- նշել է Չեֆերինը։ Բացի այդ, սլովենացի ֆունցկցիոները […]
Ավելին
«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անհատական մարզիչ Լուկաս Կարվալիուն Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ նա մի շարք այլ անձանց,այդ թվում` անվանի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ, Երևանի ռեստորաններից մեկում ընթրում է Սևիկյանի հետ։ Համացանցում տեղեկություններ կան,որ արդեն հոկտեմբերին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 83-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը` ձևակերպելով վերջնական հաշիվը։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 17 միավոր […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը սեփական հարկի տակ մրցում է «Ռուբինի» դեմ։ Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերի կազմից հեռահար հիասքանչ հարվածով աչքի ընկավ Էդգար Սևիկյան և կրկնապատկեց իր թիմի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքական հրավիրված 49 ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում։ Այդուհանդերձ, 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է այդ հրավերն ու պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է անձամբ Սևիկյանը. «Սիրելի բարեկամներ, ինչպես երևի արդեն գիտեք, իմ անունը տեղ է գտել Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին […]
Ավելին
«Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նշել է, թե ինչու է որոշել համալրել կազանյան ակումբի շարքերը. «Գիտեմ, որ Ռուսաստանը չի մասնակցում եվրագավաթներին, սակայն, պետք է հուսանք, որ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ինձ համար հետաքրքիր էր ուժերս փորձել նման ուժեղ առաջնությունում, այդ պատճառով էլ ընդունեցի «Ռուբինի» առաջարկը։ Ռուսական ֆուտբոլի մասին շատ բան էի լսել։ Հայաստանում խաղալու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։ Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ախմատին»։ «Պարիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդգար Սևիկյանը, ով արդեն 1-ին րոպեցին դարձավ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շջանակում անցկացրած 6 խաղում խփել է արդեն 3 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Դինամո Մոսկվան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ Մոսկովյան ակումբի կազմից այդ հանդիպումը բաց թողեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Հանդիպումից առաջ «Матч ТВ»-ի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Զախարյանը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսիեդադի» կազմում. «Արդեն կարող ենք ասել, որ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանն, ով դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։ 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի նոր մեկնարկաց մրցաշրջանի շրջանակում մասնակցել է 4 հանդիպման` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 12 միավոր և գլխավորեց […]
Ավելին
1 3 4 5 6 7 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023