Հավաքականների խաղերով պայմանավորված եվրոպական ակումբային ֆուտբոլը երկու շաբաթով ընդմիջվել էր և այսօր՝ հոկտեմբերի 17-ին վերսկսվեց։ Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որը բավականին հետաքրքիր ու դրամատիկ պայքարում անցավ։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց կողմերի խփած մեկական գոլով, ինչպես նաև Վիրջիլ վան Դեյկի ստացած վնասվածքով։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 3-րդ րոպեին […]
Ավելին
ԱԱ-22-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվել էր Պերուի հավաքականին։ «Պենտակամպիոնների» համար հանդիպումը վատ սկսվեց, քանի որ 5-րդ րոպեին Անդրե Կարիլյոն առաջ մղեց պերուացիներին, սակայն 28-րդ րոպեին Նեյմարը 11 մետրանոց նշակետից հավասարեց հաշիվը։ 59-րդ րոպեին Ռենատո Տապիան կրկին առաջ մղեց Պերուի ընտրանուն, բայց հանդիպման մնացած ժամանակահատվածում Տիտեի սաների առավելությունն ակնհայտ էր, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ։ Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Նախ 10-րդ րոպեին ընթացիկ մրցաշրջանում արդեն իր 5-րդ գոլը խփեց Դոմենիկ Կալվերտ Լյուինը, ապա 20-րդ րոպեին Շեյխ Կույատեն հավասարեցրեց հաշիվը, իսկ նախքան ընդմիջման գնալը Ռիչարլիսոնը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկին առաջ մղելով իր թիմին։ […]
Ավելին
Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Վեսթ Բրոմվիչը»։ Կառլո Անչելոտիի սաների համար հանդիպումը բավականին անհաջող սկսվեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մաթեուս Պերեյրայի փոխանցումից հետո Գրեյդի Դիագանան առաջ մղեց հյուրերին։ 31-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը հավասարեցրեց հաշիվը։ Բավականին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով կրկնով գնդակն […]
Ավելին
Կայանում է անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը, որի շրջանակում արդեն կայացել են մի շարք հանդիպումներ։ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» հունիսի 30-ին հյուրընկալվել էր «Բրայթոնին»։ Օլե-Գունար Սուլշերի սաները խաղի ողջ ընթացքում ունեին լուրջ առավելություն՝ հաղթելով 0։3 հաշվով։ Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գնդակ էլ […]
Ավելին
Ինչպես գիտեք, կորոնավիրուսը «գրավել» է ողջ Եվրոպան՝ ստիպելով դադարեցնել ողջ եվրոպական ֆուտբոլը։ Մեկուսացման մեջ գտնվող «Էվերտոնի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը զվարճալի տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ 22-ամյա հարձակվողն իր սանրվածքը դարձրել է այնպես, ինչպես բրազիլացի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն 2002 թվականին, իսկ մարզումները Ռիչարլիսոնն անցկացնում է Նեյմարի մարզաշապիկով։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց արդեն 50-րդ վայրկյանին։ Տուգանայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Դոմենիկ Կալվերտ-Լյույինը։ Խփված գնդակից հետո խաղը սկսեց ընթանալ փոխնիփոխ գրոհներով։ Ի վերջո, 27-րդ րոպեին Բուկայո Սակայի եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Էդվարդ Նկետիան` հավասարեցնելով հաշիվը։ Խփած պատասխան գնդակից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական հարձակվող ձեռք չի բերի։ Ակումբը փոխարինող էր փնտրում Լուիս Սուարեսի համար, ով վնասվածքի պատճառով մինչև մայիս դուրս է մնացել շարքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարներն այդպես էլ չեն գտել այնպիսի խաղացող, ով, իրոք, կուժեղացնի ակումբի խաղը, և որի համար մեծ գումարներ չեն պահանջի։ Հունվար […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» անպայման ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակմանը միտված խաղացող ձեռք բերել։ Ակումբի ղեկավարության հերթական թիրախը «Էվերտոնի» 22-ամյա հարձակվող Ռիչարլիսոնն է։ Ըստ Sky Sports-ի՝ կատալոնական ակումբն 100 մլն եվրո է առաջարկել անգլիական ակումբին, սակայն անմիջամես մերժում է ստացել։ Բրազիլացին համարվում է «Էվերտոնի» ամենաառանցքային խաղացողներից մեկը։ Ակումբը մտադրված է մոտ ժամանակներս ուժեղանցել ակումբի կազմը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026