Էվերտոնը շարունակում է հաղթարշավը🎥

Էվերտոնը շարունակում է հաղթարշավը🎥

26/09/2020 - 20:45

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ։

Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Նախ 10-րդ րոպեին ընթացիկ մրցաշրջանում արդեն իր 5-րդ գոլը խփեց Դոմենիկ Կալվերտ Լյուինը, ապա 20-րդ րոպեին Շեյխ Կույատեն հավասարեցրեց հաշիվը, իսկ նախքան ընդմիջման գնալը Ռիչարլիսոնը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկին առաջ մղելով իր թիմին։ Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ դարպասի գրավում այլևս չարձանագրվեց։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը առաջնությունը սկսել է երեք անընդմեջ հաղթանակով և վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Քրիստալը» 6 միավորով 5-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023