Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ մադրիդյան ակումբի ձեռքում էր։ Զինեդին Զիդանի սաներն ունեին տեսանելի տարածքային և խաղային առավելություն՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Կարելի է, հատկապես, հիշատակել Մարիանո Դիասի վրիպումը, երբ 22-րդ րոպեին Իսկոյից ստացած փոխանցումից հետո […]
Ավելին
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան , ով վերջերս հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը, առայժմ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է tz.de-ն, ՊՍԺ-ն արդեն հստակ առաջարկով դիմել է ավստրիացուն։ Հաղորվում է նաև, որ Ալաբան հանդիպել է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ, ով վաղուց է ցանկանում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ABC պարբերականը, «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը հայտնել է ղեկավարությանը, թե ինչքան աշխատավարձի դեպքում է պատրաստ երկարաձգել պայմանագիրը «արքայական» ակումբի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստը, ում գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, պահանջում է 4 տարվա պայմանագիր՝ աշխատավարձի 15%-ի չափով բարձրացմամբ։ Բացի այդ, իսպանացին ցանկանում է, որպեսզի «Ռեալը» վերջնական որոշում կայացնի […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է տեսանյութ Չեմպիոնների լիգայի շրջանակում տեղի ունեցած ստորացուցիչ պարտությունների մասին: Կներկայացնենք 4 հանդիպում, թե ինչպես մի շարք գրանդ ակումբներ կարողացան նվաստացնել իրենց հավասարազոր թիմերի և շոկի ենթարկել ողջ աշխարհը: Հաճելի դիտում Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալում» դեռևս մեծ ակնկալիքներ ունեն հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորից ՝ չնայած այն բանին որ վերջինս վարձավճարով հանդես է գալիս «Արսենալի» կազմում։ Մադրիդում ակնկալում են, որ լոնդոնյան ակումբի կազմում նորվեգացու խաղում մեծ առաջընթաց կգրանցվի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում Էդեգորին դիտարկում են որպես առանցքային ֆուտբոլիստի։ Հաղորդվում է, որ «սերուցքայինների» կազմում 22-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» , ամենայն հավանականությամբ, կվաճառի թիմի վինգեր Էդեն Ազարին, եթե հաջողվի գնել Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքները։ Բանն այն է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես խաղում այն դիրքում, որտեղ Ազարն է հանդես գալիս։ Հատկանշական է, որ Ազարը, ով իսպանական ակումբ տեղափոխությունից հետո ավելի քան 40 հանդիպում է բաց թողել «Ռեալի» կազմում, հրաժարվել է […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին՝ անվանելով նրան ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ «Չեմ կարծում, որ Ֆենոմեն Ռոնալդոյին լրացուցիչ բնութագրում է պետք։ Նա կատարյալ ֆուտբոլիստ էր։ Ես մշտապես ասում եմ, որ կան մարդիկ, ովքեր խաղում են ֆուտբոլ ու կան մարդիկ, ովքեր հենց ֆուտբոլն են։ Ռոնալդոն է ինձ համար հենց ֆուտբոլը։ Բոլորը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Այդ հանդիպման 17-րդ րոպեին Բերգամոն ներկայացնող ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ «Ատալանտայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը սեփական տուգանային հրապարակի մատույցներում կանոնների խախտում թույլ տվեց Ֆերլան Մենդիի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Թոբիաս Շթիլերը շվեյցարարցի ֆուտբոլիստին անմիջապես հեռացրեց խաղադաշտից։ Այդ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, շուտով շարք կվերադառնա։ Աղբյուրը հաղորդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում։ «Ռեալում» լիահույս են, որ Բենզեման շարք կվերադառնա Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար, կխաղա նաև Պրիմերայի 25-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ տնային […]
Ավելին
1 140 141 142 143 144 211

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023