Ներկայացնում ենք «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» դիմակայությունների վերլուծությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումից առաջ Կառլո Անչելոտին գնահատել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչն արձագանքել է լրագրողի այն նկատառմանը, թե Չեմպիոնների լիգայի «Սիթի» – «Ռեալ» հանդիպումը կլինի «արքա» Կառլոյի և «արքայազն» Պեպի դիմակայությունը։ «Կարծում եմ` արքան ավելի մեծ է, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը Marca-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է մադրիդյան ակումբի` Չեմպիոնների լիգայի շրջանակում comeback-ների մասին։ – Ինչպե՞ս կանգնեցնել «Ռեալին», որը comeback-ներ իրականացրեց ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ խաղերում։ – Դա հնարավոր չէ կանգնեցնել։ Գրեթե բոլոր մադրիդցիները Չեմպիոնների […]
Ավելին
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի պաշտպանը բանավոր համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։ Կողմերը դեռևս պայմանագիր չեն կնքել, սակայն վերջերս տեղի ունեցած նոր հանդիպումից հետո նրանք հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բետիսը» 2 տարվա պայմանագիր է առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին, ով սույն թվականի հուլիսի 1-ին դառնալու է ազատ գործակալ։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Իսկոն համալրի անդալուսական ակումբի շարքերը, ապա դառնալու է «վերդիբլանկոսի» ամենաբարձր վարձատրվող թոփ-3 ֆուտբոլիստներից մեկը։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե (երկուսն էլ` Ռումինիա) Չորրորդ մրցավար – Արթուր Դիաշ (Պորտուգալիա) VAR համակարագի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Բաստիան Դանկերտ […]
Ավելին
«Չելիսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «արքայական» ակումբը շատ մոտ է գերմանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն։ «Ռեալի» ղեկավարները վերականգնել են բանակցությունները Ռյուդիգերի ներկայացուցիչների հետ, ովքեր 29-ամյա պաշտպանի` «Չելսիի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան ակումբի դեմ խաղում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Պամպլոնան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Սերխիո Էրերան, ով երկու անգամ հետ մղեց Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցները։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2018 թ. փետրվարից ի վեր Էրերան առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի մեկ խաղում երկու անգամ հետ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոցն իրացնելիս։ Երկու դեպքում էլ «Օսասունային» փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2006 թ. ապրիլից ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային» Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 52-րդ ու 59-րդ րոպեներին, հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան երկու անգամ 11-մետրանոց նշանակեց «Օսասունայի» դարպասին։ Գնդակին երկու անգամ մոտեցավ Կարիմ Բենզեման, սակայն երկու դեպքում էլ տանտերերին փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025