Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի «Էլչեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports +» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հունվարի 21-ին` ուշ երեկոյան, ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի, ինչի արդյունքում «Վալենսիան», «Կադիսը», «Ռեալ Սոսիեդադը», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն», «Բետիսը», «Ռայո Վալեկանոն» և «Մալյորկան» նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Արդեն կայացել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Մադրիդ» «Ռեալ Սոսիեդադ» – «Բետիս» «Վալենսիա» – […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին, իսկ «Լիլ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպման անցկացման վայրերը, հնարավոր է, փոխվեն` կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր լինելու հետ։ Ինչպես հայտնում է ESPN-ը, Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով բոլոր սպորտային իրադարձություններին մասնակցող մարզիկներին պարտավորեցնում են լինել կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչը կարող է խոչընդոտել մադրիդյան և լոնդոնյան ակումբների […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն «արքայական» ակումբին չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը. մեծ հաշվով հյուրերի գործողություններում պակասում էր սրությունը։ Ամեն դեպքում, առաջին կեսի ամենաիրական գոլային պահն ունեցան «Էլչեի» ֆուտբոլիստները։ 12-րդ րոպեին տանտերերի […]
Ավելին
Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Պալմեյրասի» Մ-20 տարեկանների թիմը 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Օեստեի» Մ-20-ի նկատմամբ և նվաճել մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հանդիպման 14-րդ րոպեին «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկը, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակից դուրս, համարձակվեց շրջադարձ հարված կատարել ու գրավեց «Օեստեի» դարպասն ու դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ լուսատախտակին վառվեց 3:0 […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։ Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։ 2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, 88 տարեկան հասակում մահացել է ակումբի լեգենդար նախկին հարձակվող Ֆրանսիսկո` Պակո Խենտոն։ Խենտոն «Ռեալի» կազմում հանդես է եկել 1953-1971 թթ. և այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով մասնակցել է 600 հանդիպման` դառնալով 182 գոլի հեղինակ։ Խենտոն համաշխարհային ֆուտբոլում միակն է, ով 6 անգամ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող (Խմբ.` […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` դառնալով մրցաշարի հաղթող։ Եզրափակիչ հանդիպման հերոսներից մեկը` Լուկա Մոդրիը, ով խփեց «Ռեալի» առաջին գոլը, խաղից հետո ակնարկել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ. «Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ և վստահ եմ, որ համաձայնության կհասնենք։ Ինձ միշտ ընդամենը 2 րոպե […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` 12-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ «Ռեալին» շնորհավորել է նաև «Բարսելոնան»` Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին»` Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց հենց «Բարսելոնային»։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեծ մասում Կալռո Անչելոտիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ «Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման։ Հավելենք, որ 2:0 հաշվի ժամանակ […]
Ավելին
1 124 125 126 127 128 241

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023