Պույոլը ներողություն է խնդրել Կասիլիասի Twitter-ում կատարված գրառման տակ գրած մեկնաբանության համար

Պույոլը ներողություն է խնդրել Կասիլիասի Twitter-ում կատարված գրառման տակ գրած մեկնաբանության համար

10/10/2022 - 15:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել այն մասին, թե վերջինս համասեռամոլ է։

Հետագայում Կասիլիասը հեռացրել է շոկային գրառումը` նշելով, որ իր միկրոբլոգը «կոտրված» է եղել։

Հատկանշական է, որ այդ գրառման մեկնաբանություններում «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը գրել էր հետևյալը.

«Եկել է բոլորին հայտնելու մեր պատմության մասին, Իկեր»։

Նախկին կենտրոնական պաշտպանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` ներողություն խնդրելով չստացված կատակի համար.

«Ես սխալ եմ թույլ տվել։ Հայցում եմ ներողամտություն` անշնորհք կատակի համար։ Այն եղել է առանց չարամտության և անտեղի։

Հասկանում եմ, որ այդ կատակը կարող էր վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները: Իմ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում ԼԳԲՏ համայնքին»,- գրել է Պույոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023