Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին, իսկ «Լիլ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպման անցկացման վայրերը, հնարավոր է, փոխվեն` կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր լինելու հետ։ Ինչպես հայտնում է ESPN-ը, Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով բոլոր սպորտային իրադարձություններին մասնակցող մարզիկներին պարտավորեցնում են լինել կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչը կարող է խոչընդոտել մադրիդյան և լոնդոնյան ակումբների […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։ Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։ 2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, 2022 թ. ամռանը լքի «գործազուրկների ակումբը»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն, ֆրանսիացի մասնագետը, հնարավոր է, գլխավորի ՊՍԺ-ն։ «Ընկերներ, ի՞նչ եք դուք սպասում, որպեսզի ես հայտարարեմ այն մասին, որ Զիդանը գլխավորել է ՊՍԺ-ն։ Դա 2022-ի հունիսից շուտ տեղի չի ունենա, սակայն ես չեմ ժխտում […]
Ավելին
ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` վարակակիրների թվում է նաև Լեո Մեսսին։ Բացիի Մեսիից, ՊՍԺ-ից կազմից Covid-19-ով են վարակվել նաև Խուան Բերնատը, Սերխիո Ռիկոն ու Նաթան Բիթումազալան։ Հաղորդվում է, որ բոլոր ֆուտբոլիստները, հետևելով համաճարակային բոլոր կանոններին, ինքնամեկուսացել են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն CNN France-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ապագայի մասին. – Կառլո Անչելոտին վերջերս հայտարարեց, որ «Ռեալը», հավանական է, որ ձմռանը չի գնի ոչ ոքի, որպեսզի ամռանը պայմանագիր կնքի ինչ-որ մեկի հետ։ Դա կլինե՞ք դուք։ – (ժպտում է) Ո՛չ։ Ես չեմ (ծիծաղում է)։ Հունվարին` ոչ։ Ես խաղում եմ ՊՍԺ-ում և գոհ […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինիա Ալկանտարան 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքը։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որը չի ներառելու գնման իրավունք։ Դեկտեմբերի 27-ին բրազիլացի կիսապաշտպանը կմեկնի Սան Սեբաստիան և բուժզննում կանցնի «Ռեալ Սոսիեդադի» համար […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է եվրոպացի ֆուտբոլիստների 2021 թ. խորհրդանշական հավաքականը, որն ունի հեռևյալ տեսքը. Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա) Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Ջորջիո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա) Կիսապաշտպաններ – Ժորժինիո («Չելսի», Իտալիա), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Կևին դե […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Լորյանի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 86-րդ րոպեին մրցակցի վտանգավոր գրոհը կասեցնելու համար փարիզյան ակումբի կազմից երկրորդ դեղին քարտով պատժվեց Սերխիո Ռամոսը և հեռացվեց խաղադաշտից։ Նշենք, որ Ռամոսն առաջին դեղին քարտը ստացել էր 81-րդ րոպեին։ Հատկանշական է, որ սա իսպանացի պաշտպանի առաջին կարմիր քարտն էր «Պարի […]
Ավելին
Դեկտեմբերի 17-ին ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո տեղադրված հարցման արդյունքները, որով պարզում էր խմբային փուլի լավագույն գոլի հեղինակին։ Այսպես, ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ է ճանաչվել Լեո Մեսսիի` 2-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:0) խփած գոլը։ Հարցմանը մասնակցել է մոտ 200 հազար մարդ, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է […]
Ավելին
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության և մրցաշարի 1/8 եզրափակիչում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք դիմակայության մասին. «Երբ ես ինքնաթիռ նստեցի, մեր մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, ինչն ինձ դուր եկավ, իսկ հետագայում պարզ դարձավ, որ վիճակահանության արդյունքները չեղարկվել են։ Ես կցանկանայի խուսափել «Ռեալին» հանդիպելուց, սակայն «Սանտիագո Բերնաբեու» վերադարձը միայն ուրախանալու առիթ է։ […]
Ավելին
1 53 54 55 56 57 125

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023