ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ ակումբը չի երկարաձգի պայմանագրերը ակումբի ավագ Տիագո Սիլվայի և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի հետ, որոնք ակումբից հեռանան որպես ազատ գործակալ։ «Շատ դժվար որոշում է։ Այս ֆուտբոլիստները գրել են ակումբի պատմությունը, սակայն մեր համագործակցությունը մոտենում է ավարտին։ Մենք պետք է տրամաբանական որոշում կայացնեինք՝ հաշվի առնելով ֆինանսական դրվածքը […]
Ավելին
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կողմնորոշվել է կարիերայի հետագա զարգացման հարցում։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հոլանդացի պաշտպանը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը և պատրաստ է նոր պայմանագիր կնքել մերսիսայդյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը հույս ուներ ամռանը ձեռք բերել 28-ամյա պաշտպանին, սակայն մերժում է ստացել։ Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է նոր պայամանգիր […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տարբերակը։ Տնտեսական անկումը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի օրերին, հանգեցրեց խաղացողների արժեքների անկմանը։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա արժեքը նվազել է 6 մլն եվրոյով։ Ըստ CIES-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 259,2 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
ՊՍԺ-ն, հնարավոր է, համալրվի «Լացիոյի» երկու ֆուտբոլիստներով։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «արծիվների» եզրային պաշտպան Ադամ Մարուշիչին, ում դիտարկում են որպես Թոմա Մեյեի փոխարինող, ով ամռանը հեռանալու է ակումբից։ Չերնոգորիացի պաշտպանը գնահատվում է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի մյուս տրանսֆերային նպատակը հռոմեական ակումբի սերբ կիսապաշտպան Սերգեյ […]
Ավելին
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծես թե վերջնականապես հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտքից, քանի որ ֆրանսիական ակումբը անհավանական պահանջներ է առաջ քաշել։ ՊՍԺ-ն խաղացողի դիմաց պահանջում է 175 մլն եվրո, իսկ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում փոխանակում իրականացնել որևէ այլ խաղացողի հետ։ Այդպիսի պարագայում «Բարսելոնան» միանշանակ չի կարող ձեռք բերել բրազիլացի հարձակվողի տրանսֆերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակի […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընտրել է գերմանական Բունդեսլիգայի պատմության լավագույն գոլը։ Ըստ գերմանացի մասնագետի՝ Բունդեսլիգայի լավագույն գոլը խփվել է 1993 թվականին, երբ «Այնտրախտի» կիսապաշտպան Ջեյ-Ջեյ Օկոչան գրավեց «Բավարիայի» դարպասը։ «Օկոչան խփել է գերմանական ֆուտբոլի ամենադիտարժան գոլը։ Նախքան Օկոչան գնդակը կուղարկեր դարպասը, նա ավելի քան հինգ րոպե այս ու այն կողմ էր վազացնում Օլիվեր Կանին […]
Ավելին
Մինչև 1990-ականները բազմաթիվ ֆուտբոլիստներ դեռևս չգիտեին էլ, որ գոյություն ունի ֆուտբոլային գործակալ հասկացողությունը և իրենց տեղափոխությունները այլ ակումբներ իրականացնում էին հենց իրենք կամ էլ նրանց հարազատները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտոլիստները սկսեցին նկատել, որ նրանք, ովքեր օգտվում են գործակալների ծառայություններից, ավելի հաջողված պայմանագրեր են կնքում՝ տեղափոխվելով եվրոպական թոփ ակումբներ։ Մեր օրերում անհնար է հանդիպել որևէ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարիս Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, փարիզյան ակումբը ձեռք է բերել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ով վարձավճարով էր հանդես գալիս ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 50 մլն եվրո․ ևս 8 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան կկազմի […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրձանը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կդառնա փարիզյան ակումբի լիիրավ անդամ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Փարզիյան ակումբը «ներաձուրիներին» կվճարի 50 մլն եվրո, իսկ ևս 7 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի […]
Ավելին
1 100 101 102 103 104 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023