Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելություն, միևնույն է, Պեպ Գվարդիոլայի թիմը չկարողացավ կոտրել «իրիսների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մանկունյական ակումբի կազմից 24-րդ րոպեին աչքի ընկավ էրլինգ Հալանդը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 64-րդ րոպեին խփեց Դեմարայ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Դեռ առաջին խաղակեսում «կաչաղակները» վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «աղվեսների» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Քրիս Վուդը, Միգել Ալմիրիոնն ու Ժոելինտոնը։ Երկրորդ կեսում էլ Էդի հաուի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով տրամաբանական ու հաղթական ավարտին։ Այսպիսով, «Նյուքասլը» հաղթեց 3:0 հաշվով, ինչից […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սաութհեմպտոն» 2:1 «Լինքոլն» «Միլթոն-Քինս Դոնս» 0:3 «Լեսթեր» «Նյուքասլ» 1:0 «Բորնմութ» «Վուլվերհեմպտոն» 2:0 «Գիլինգհեմ» «Բլեքբեռն»1:4 «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Չարլթոն» 0:0 (11 մ – 4:3) «Բրայթոն» «Մանչեսթեր Յունայթեդ» 2:0 «Բարնլի» «Մանչեսթեր Սիթի» 3:2 «Լիվերպուլ» Արդեն կայացել է մրցաշարի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջին կեսում «կաչաղակները» շոկի ենթարկեցին «խցաններին»` ստանալով երկու գնդակի առավելություն. 31-րդ ու 40-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կալում Վիլսոնն ու Միգել Ալմիրիոնը։ Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցում է «Էվերտոնի» դեմ։ 31-րդ րոպեին «կաչաղակների» կազմից հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Միգել Ալմիրիոնը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում, չնայած մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն, իսկ գրոհները որևէ վտանգ չէին պարունակում իրենց մեջ։ Դրան զուգահեռ, «կաչաղակները» 38-րդ րոպեին նետվեցին կտրուկ հակագրոհի ու թիմի նորեկ Ալեքսանդր Իսակի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Ամեն դեպքում, […]
Ավելին
«Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը գործարքի հարցում շատ մոտ է «կաչաղակների» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 33-ամյա դարպասապահին։ Վարձակալական պայմանագրի ավարտին «Յունայթեդը» կունենա նաև 5 մլն եվրոյի դիմաց սլովակ դարպասապահի ամբողջական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին։ «Կաչաղակները» գործարքի դիմաց բասկյան ակումբին վճարել են 70 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այդ «կաչաղակների» ամենաթանկարժեք […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «կաչաղակները» շատ մոտ են այս գործարքն ավարտին հասցնելուն, որի դիմաց բասկյան ակումբին վճարելու են 70 մլն եվրո։ Բացի դրանից, «Ռեալ Սոսիեդադը» հետագայում ունենալու է նաև 10% մասնաբաժին շվեդ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Նյուքասլի» հետ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը ձախողելուց հետո այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են Կազմեիրոյին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին մանկունյական ակումբն ակտիվ բանակցություններ է վարել ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, […]
Ավելին
1 7 8 9 10 11 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023