Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Յուվենտուս» – «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է. պատճառը կրկին կորոնավիրուսն է։ Խաղը պետք է կայանար այսօր` մարտի 4-ին։ Հիշեցնենք, որ Իտալիայի հյուսիսային շրջաններում կորոնավիրուսի պատճառով մի շարք մարզական իրադարձություններ հետաձգվում են կամ էլ անց են կացվում առանց հանդիսականների։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, առաջնության 26-րդ տուրի 5 հանդիպում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են։ Հետաձգվել են հետևյալ հանդիպումները․ «Յուվենտուս» – «Ինտեր» «Միլան» – «Ջենոա» «Պարմա» – ՍՊԱԼ «Սասսուոլո» – «Բրեշիա» «Ուդինեզե» – «Ֆիորենտինա» Հետաձգված հանդիպումները կկայանան մայիսի 13-ին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների, սակայն անվտանգության նկատառումներից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Իտալական Ա սերիայի մի շարք կենտրոնական հանդիպումներ կկայանան առանց հանդիսականների։ Այս ամենը Իտալիայում ահագնացած կորոնավիրուսի պատճառով է։ Այս որոշումը կայացրել է Իտալիայի սպորտի և երիտասարդության քաղաքականության հարցերով նախարար Վինչենցո Սպադաֆորան։ Առանց հանդիսականների կանցկացվեն հետևյալ հանդիպումները․ «Յուվենտուս» – «Ինտեր» «Ուդինեզե» – «Ֆիորենտինա» «Միլան» – «Ջենոա» «Սասուոլո» – «Բրեշիա» «Պարմա» – ՍՊԱԼ […]
Ավելին
«Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կասկածամտորեն է վերաբերվում այն փաստին, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երբևէ կնվաճի «Ոսկե գնդակը»։ «Կարծում եմ՝ Վան Դեյկն այլևս երբեք չի նվաճի բաղձալի մրցանակը։ Սակայն, նաև կարծում եմ, որ նա նախորդ տարի պիտի ստանար «Ոսկե գնդակը», սակայն չի կարելի ասել, թե Լեո Մեսսին արժանի չէր այն […]
Ավելին
«Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին հրավիրելու տարբերակը։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ստեֆանո Պիոլիից և ցանկանում է նոր գլխավոր մարզիչ հրավիրել ամռանը։ Ինչպես տեղեկացնում է Calciomericato-ն, 43-ամյա ուկրաինացու նշանակմանը աջակցում է ակումբի տեխնիկական տնօրեն, Շևչենկոյի նախկին խաղընկեր Պաոլո Մալդինին։ Հավանական է՝ ուկրաինացին «ռոսոներիների» մարզիչ կդառնա 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ավելի վաղ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» 4։2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։ «Միլանի» կազմում առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այդ գոլը Իբրան հեղինակել է 38 տարեկան 129 օրական հասակում՝ դառնալով միլանյան դերբիների պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Իբրահիմովիչը շրջանցեց իր հայրենակից Նիլս Լինդհոլմի արդյունքը, ով «ռոսոներիների» կազմում հանդես է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ մրցեցին «Իտներն» ու «Միլանը»։ Հանդիպումն ունեցավ անհավանական սցենար։ Առաջին խաղակեսում «Միլանը» գրեթե բոլոր ասպեկտներով գերազանցեց մրցակցին։ «Ռոսոներիների» գրոհները բավականին սուր էին, հատկապես կարելի է հիաշատակել 8-րդ րոպեին Հական Չալհանօղլուի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Նախքան ընդմիջման գնալը նոմինալ հյուրերը երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 9-ին, իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում տեղի կունենա հերթական միլանյան դերբին. կմրցեն «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23։45 րոպեին։ «Ինտերի» խաղացողներն այսօր խաղադաշտ դուրս կգան հատուկ խաղաշապիկով, որի թևին չինարենով հատուկ գրություն կլինի։ Այդ քայլով միլանյան ակումբը փորձում է աջակցել չինացի ժողովրդին, որը տարվա սկզբից պայքարում է Հյուբեյ նահանգում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պատշոնական կայքը, ակումբը վարձակալել է «Անդերլեխտի» կիսապաշտպան Ալեքսիս Սալեմարկեսին։ 20-ամյա խաղացողի վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի վերջ, որի համար միլանյան ակումբը վճարելու է 3․5 մլն եվրո։ Մրցաշրջանի ավարտին «ռոսոներիները» խաղացողի ամբողջկաան տրանսֆերը գնելու իրավունք կունենան։ Բացի այս տրանսֆերից՝ «Տորինոյում» հանդես եկող Դիեգո Լաքսալտը ժամանակից շուտ վերադարձել է «Միլան»։ Խաղացողը վարձակալական հիմունքներով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բեռլինի «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 20-ամյա կենտրոնական հարձավող Մաթեուս Կունյային։ Բրազիլացի խաղացողի համար մայրաքաղաքային ակումբը վճարել է 15 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Երիտասարդ բրազիլացի խաղացողը «Լայպցիգի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 […]
Ավելին
1 70 71 72 73 74 77

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023