Ապրիլի 16-ին կայացել են Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի 4 հանդիպումներ, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Տոտենհեմ» 0:1 «Բրայթոն» «Մանչեսթեր Յունայթեդ» 3:2 «Նորվիչ» «Սաութհեմպտոն» 1:0 «Արսենալ» «Վոթֆորդ» 1:2 «Բրենթֆորդ» Ճիշտ է` «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը, սակայն պահպանել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարությունը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «քաղաքաբնակները» 1000-րդ անգամ […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/2 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը հիանալի առաջին խաղակես անցկացրեց և նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «քաղաքաբնակների» դարպասը։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, Իբրահիմա Կոնատեն էլ աչքի ընկավ մեկ անգամ։ «Սիթիի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գնդակ հետ բերել, սակայն ավելին անել չհաջողվեց. […]
Ավելին
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադամտում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։ Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։ Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք դիմակայության մասին. «Նրանք այս մրցաշարի արքաներն են։ Մեզ համար սա Չեմպիոնների լիգայի երրորդ կիսաեզրափակիչն է լինելու, սակայն եթե «Ռեալի» դեմ խաղանք այնպես, ինչպես «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում, ապա պայքարը շարունակելու ոչ մի շանս չենք ունենա։ Պետք է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի հետևանքով «հնդկացիները» լքեցին պայքարը։ Հանդիպումից հետո մադրդիյան ակումբի ավագ Կոկեն քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին. «Ես հպարտ եմ իմ թիմակիցներով այն ջանքերի համար, որոնք նրանք ներդրել են: Թիմին պարզապես մեղադրելու տեղ չկա։ Մենք լավ գոլային պահեր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի արդյունքում մանկունյական ակումբը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այդ հանդիպումը սկանդալային վերջաբան ունեցավ. 89-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Ավգուստո Ֆելիպեն դրվագներից մեկում միտումնավոր թիկունքից ոտքով հարվածեց Ֆիլ Ֆոդենին, ինչից հետո բախում տեղի ունեցավ երկու ակումբների ֆուտբոլիստների միջև։ Այդ դրվագի հետևանքով Ֆելիպեն պատժվեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի արդյունքում մանկունյական ակումբը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով այժմ փորձագետ է աշխատում հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում, մեկնաբանել է այդ հանդիպման խաղավերջում տեղի ունեցած դրվագն ու «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքը. ««Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքը զզվելի […]
Ավելին
Ապրիլի 12-13-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ռեալ Մադրիդ» 2:3 «Չելսի» (ընդ. հաշիվը` 5:4) «Բավարիա» 1:1 «Վիլյառեալ» (1:2) «Լիվերպուլ» 3:3 «Բենֆիկա» (6:4) «Ատլետիկո Մադրիդ» 0:0 «Մանչեսթեր Սիթի» (0:1) Այսպիսով, «Ռեալ Մադրիդը», «Վիլյառեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` ձևավորելով հետևյալ զույգերը. «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ խաղային առավելություն, սակայն տանտերերն անձնուրաց էին պաշտպանվում ու հետ մղեցին մանկունյական ակումբի բոլոր գրոհները։ Առաջին կեսում հյուրերի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023