«Միլոուլ»-«Բրայթոն» հանդիպումից անմիջապես հետո կայացավ Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) կիսաեզրափակչի վիճակահանությունը: Եզրափակչի ուղեգրի համար կմրցեն հետևյալ զույգերը. «Մանչեսթեր Սիթի» – «Բրայթոն»«Ուոթֆորդ» – «Վուլվերհեմփթոն» Հանդիպումները կայանալու են ապրիլի 6-ին և 7-ին, եզրափակիչը մայիսի 18-ին է:
Ավելին
Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով հաղթել է «Սուոնսիին»: «Քաղաքայինների» հաղթական գոլը խփել է Սերխիո Ագուերոն, ով խաղից դուրս վիճակում էր, սակայն մրցավարները չեն նկատել դա: Հանդիպումից հետո Խոսեպ Գվարդիոլան ասել է. «Ինձ դուր չի գալիս հաղթել այսպես. ներողություն եմ խնդրում: Ամբողջ Եվրոպայում կա VAR, այստեղ՝ ոչ»,- մասնագետի խոսքն է մեջբերել Eurosport-ը:
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի ամենահզոր ինտրիգների մասին. ինչպես Այաքսը, Յունայթեդն ու Յուվենտուսը անհավանկան comeback հորինեցին, ինչպես նրանց հաջողվեց 1/4 եզրափակիչ հասնել, որ ակումբն է գլխավոր ֆավորիտը եւ որը «աութսայդերը»։ Տեսանյութ ՉԼ-ի բոլոր թիմերի մասին. Բարսան, Յուվեն, Լիվերպուլն ու մնացածը։ Ստորեւ գրեք, թե ինչ ակնկալիքներ ունեք գալիք հանդիպումներից։
Ավելին
Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) քառորդ եզրափակչում «Սուոնսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինները» հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց «կարապների» հաղթանակով՝ 2:0. աչքի էին ընկել Գրայմսը և Սելինան: 69-րդ րոպեին Ագուերոյի փոխանցումից հետո Բերնարդու Սիլվան կրճատել է հաշվի տարբերությունը: Մոտ 10 րոպե անց Սթերլինգի նկատմամբ խախտել են կանոնները տուգանային հրապարակում. Ագուերոյի հարվածից հետո գնդակը հետ […]
Ավելին
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը. «Այաքս» – «Յուվենտուս»«Լիվերպուլ» – «Պորտու»«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Կիսաեզրափակչում զույգերի հաղթողները կմրցեն հետևյալ ձևաչափով. «Տոտենհեմ»/«Մանչեսթեր Սիթի» – «Այաքս»/«Յուվենտուս»«Բարսելոնա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»/«Պորտու» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 9/10-ին և 16/17-ին:
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Յուվենտուսը» հյուրընկալել էր Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթեց 3:0 հաշվով: ՀԵթ-տրիկ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն՝ աչքի ընկնելով 27-րդ, 48-րդ և 86-րդ րոպեներին. խաղավերջում պորտուգալացին հստակ է իրացրել 11 մետրանոցը: Այս հաղթանակը ընդհանուր դիմակայությունում 3:2 հաշվով առավելություն է պարգևում «Յուվեին»: Ալեգրիի թիմը քառորդ եզրափակչում է: Զուգահեռաբար կայացած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կկայանան 2 հանդիպումներ: Հանդիպումների մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է: «Յուվենտուս» – «Աթլետիկո». մեկնարկային կազմեր «Յուվենտուս». Շեսնի, Կիելինի, Բոնուչի, Կանսելո, Սպինազոլա, Ջան, Մաոտւիդի, Պյանիչ, Բերնարդեսկի, Մանջուկիչ, Ռոնալդու «Աթլետիկո». Օբլակ, Գոդին, Խուանֆրան, Արիաս, Խիմենես, Սաուլ, Ռոդրիգո, Լեմար, Կոկե, Գրիզման, Մորատա «Մանչեսթեր Սիթի» – «Շալկե». մեկնարկային կազմեր «Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Դանիլո, […]
Ավելին
1 134 135 136

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023