Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դինամիկ, գոլառատ և հետաքրքիր պայքարում անցավ, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։ «Զինագործների» գոլերն էլ խփեցին Էմիլ Սմիթ-Ռոուն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցում է «Արսենալի» դեմ։ Հանդիպման 52-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն` խփլեով իր կարիերայի 800-րդ գոլը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտոնական խաղերում խփել է 800 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։ Հանդիպման 43-րդ րոպեին «քաղաքաբնակները» հիանալի հակագրոհ զարգացրին, որն ընթացքից կատարած հարվածով եզրափակեց Բերնարդու Սիլվան` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրու Սեպուլվեդան, պորտուգալացի ֆուտվոլիստը չի մեկնել Փարիզ և բաց կթողնի այսօր` նոյեմբերի 29-ին կայանալիք մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ Ռոնալդուն նույնպես հայտնվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում, սակայն, ըստ փորձագետների, նրա հաղթելու հավանականությունը քիչ է, այդ պատճառով էլ որոշել է չմեկնել Փարիզ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Գերմանացի մասնագետը մանկունյական ակումբի ղեկին մնալու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո դառնալու է «կարմիր սատանաների» խորհրդականը` կնքելով 2 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Ռալֆ Ռանգնիկն աշխատանքային հարուստ փորձ ունի։ Նա մարզել է «Շտուտգարտը» (1999-2001 թթ.), «Հանովերը» (2001-04 թթ.), […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չնայած «Չելսին» հանդիպման մեծ մասում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն, միևնույնն է, «ազնվականները» չկարողացան կոտրել մանկունյական ակումբի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 50-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ջեյդոն Սանչոն, ապա 67-րդ րոպեին «թոշակառուների» կազմից աչքի ընկավ Ժորժինիոն` […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմցրին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գլխավոր նպատակը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելն է։ Աղբյուրի փոխանցմամբ` նորվեգացի հարձակվողը շրջապատի անդամներին նշել է, որ «Ռեալ» տեղափոխությունն իր համար ամենագրավիչ տարբերակն է, սակայն այդ հարցում նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտնել է, որ ֆուտբոլիստը Մադրիդում արդեն տուն ունի, սակայն այդ […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» Սպորտային զարգացման բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատարը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով The Athletic-ին, գերմանացի մասնագետը համաձայնել է դառնալ «Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` գործարքը դեռ չի կայացել, սակայն […]
Ավելին
1 31 32 33 34 35 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023