Ոչ-ոքի «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին ու Յունայթեդը չպարզեցին հաղթողին🎥

Ոչ-ոքի «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին ու Յունայթեդը չպարզեցին հաղթողին🎥

28/11/2021 - 22:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Չնայած «Չելսին» հանդիպման մեծ մասում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն, միևնույնն է, «ազնվականները» չկարողացան կոտրել մանկունյական ակումբի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նախ 50-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ջեյդոն Սանչոն, ապա 67-րդ րոպեին «թոշակառուների» կազմից աչքի ընկավ Ժորժինիոն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Նշենք, որ Ջեյդոն Սանչոն «Յունայթեդի» շարքերը համալրելուց հետո առաջին գոլը խփեց Պրեմիեր լիգայի շրջանակում։

Այս ոչ-ոքիից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 30 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն մոտակա հետապնդողներ «Մանչեսթեր Սիթիին» ու «Լիվերպուլին» գերազանցում է արդեն համապատասխանաբար 1 ու 2 միավորով։

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ վաստակեց 18 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023