«Ռեալ Մադրիդը» քիչ-քիչ հաղթահարում է կադրային ճգնաժամը, որն առաջացել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, դեկտեմբերի 23-ին Covid-19-ի բացասական թեստ են հանձնել Գարեթ Բեյլը, Ռոդրիգո Գոյեսը, Դավիդ Ալաբան, Մարսելոն և Լուկա Մոդրիչը։ Հատկանշական է, որ Մադրիչն անցնող օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնում։ Դրան զուգահեռ, Անդրեյ Լունինի, Իսկոյի և […]
Ավելին
Պրեմիեր լիգայի շրջանակում շարունակում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հանդիպումներ հետաձգվել։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, 19-րդ տուրից հետաձգվել է երկու հանդիպում։ Խոսքը «Լիվերպուլ» – «Լիդս» և «Վուլվերհեմպտոն» – «Վոթֆորդ» հանդիպումների մասին է, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 26-ին։ Հաղորդվում է, որ կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել «Լիդսի» և «Վոթֆորդի» ճամբարում։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ից սկսած` […]
Ավելին
Համաշխարհային ֆուտբոլը կրկին բախվել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրներին։ Հատկապես վիճակը ծանր է անգլիական Պրեմիեր լիգայում, որի շրջանակում, սկսած դեկտեմբերի 12-ից, հետաձգվել է արդեն 9 հանդիպում։ Բունդեսլիգայում որոշ ակումբներ իրենց տնային հանդիպումներն անցկացնում են առանց հանդիսականների` կապված Գերմանիայի որևէ քաղաքի կամ երկրամասի իշխանությունների կայացրած որոշումների հետ։ Ա սերիայի շրջանակում այդ ընթացքում հետաձգվել է միայն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» լուրջ խնդրի առջև է կանգնել, քանի որ թիմի միանգամից 8 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Դեկտեմբերի 21-ին «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Covid-19-ով են վարակված Իսկոն ու Դավիդ Ալաբան, ավելի վաղ «սերուցայինները» հանտնել էին նաև Մարկո Ասենսիոյի, Գարեթ Բեյլի, Ռոդրիգո Գոյեսի, Անդրեյ Լունինի, Մարսելոյի և Լուկա Մոդրիչի վարակման մասին։ Հատկանշական է, որ Մոդրիչն […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լուրջ վնասներ հասցնել համաշխարհային ֆուտբոլին. դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումների ուղիղ կեսը հետաձգվել է։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, այժմ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հասնել նրան, որ առաջնությունը տևական ժամանակով դադարեցվի։ Ակումբները կարծում են, որ եթե ցանկանում են հաղթահարել ստեղծված իրավիճակը, ապա պետք է մինչև ամանոր […]
Ավելին
Կորոնավիրուսը շարունակում է խաթարել բոլորիս կյանքը. Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի 5 հանդիպումներ հետաձգվել են։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել են «Սաութհեմպտոն» – «Բրենթֆորդ», «Վոթֆորդ» – «Քրիսթալ Փելաս», «Վեսթ Հեմ» – «Նորվիչ», «Էվերտոն» – «Լեսթեր» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» հանդիպումները։ Կորոնավիրուսի համաճարակի լուրջ բռնկումներ են գրանցվել «Մանչեսթեր Յունայթեդում», «Բրենթֆորդում», «Վոթֆորդում», «Լեսթերում» և «Նորվիչում». […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, հետաձգվել է 17-րդ տուրի շրջանակում նախատեսված «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Նման որոշում կայացվել է բժշկական խորհրդատվությունների հիման վրա` կապված «Մանչեսթեր Յունայթեդում» բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Ավելի վաղ «կարմիր սատանաները» հայտնել էին, որ ակումբի մարզաբազան տևական ժամանակով փակվել է, որպեսզի նվազեցնի վարակի տարածումը, իսկ կորոնավիրուսի դրական թեստ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների։ Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Նման որոշում կայացվել է Բավարիայի մարզում կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ առանց հանդիսկանների կանցկացնվեն նաև ՉԼ շրջանակում նախատեսված «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի», «Այաքս» – «Սպորտինգ» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 12-րդ տուրի «Բելենենսենշ» 0:7 «Բենֆիկա» հանդիպումն արտառոց բնույթ է ստացել, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով տանտերերն այդ խաղին ներկայացել են ընդամենը 9 ֆուտբոլիստներով, որոնցից երկուս եղել են դարպասապահ։ Այդ հանդիպման վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Անգլիացի լրագրող Կոլին Միլարը հայտնում է, որ ընդմիջումից հետո «Բելենենսենշի» ֆուտբոլիստները […]
Ավելին
Պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 12-րդ տուրի շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախել է «Բելենենսենշին»։ Այդ հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ «Բելենենսենշը» ներկայացել էր ընդամենը 9 ֆուտբոլիստով։ Բանն այն է, որ Լիսաբոնը ներկայացնող ակումբում կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել, ինչի հետևանքով թիմի ֆուտբոլիստների մեծ մասը չէին կարող մասնակցել «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը։ Ընդ որում` «Բենֆիկայի» դեմ խաղում […]
Ավելին
1 2 3 4 5 36

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023