Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ատալանտայի» 19-ամյա կիսապաշտպան Անդրեա Ռինալդին մայիսի 8-ին հոսպիտալացվել էր։ Խաղացողի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի անևրիզմ։ Ժամեր առաջ Բերգամոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խաղացողը մահացել է վերկենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ ուշքի չգալով։ Նշենք, որ Ռինալդին ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Դ Սերիան ներկայացնող «Լենյանո» ակումբի կազմում։
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023