Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Կատալոնական ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ լուրջ առավելություն և մրցակցին հաղթեց 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց Մարտին Բրեյթվեյթը, ով խառնաշփոթ իրավիճակում գրավեց մրակցի դարպասը, իսկ նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, ձախ ոտքի հիանալի հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կրկին որոշել է առաջադրվել և մասնակցել ակումբի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է Mudno Deportivo-ն, 58-ամյա ֆունկցիոները նոյեմբերի 30-ին կներկայացնի իր ծրագիրը։ Եթե Լապորտան ընտրվի նախագահ, ապա նրա հետ ակումբում կաշխատեն տնօրենների խորհրդի այն անդամները, ովքեր միասին աշխատել են 2003-2010 թվականներին, երբ Լապորտան «Բարսելոնայի» նախագահն էր։ Ժոան Լապորտան արդեն չորրորդ անգամ է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի միջնամասում ընթացող «Ալավեսի» դեմ։ Բասկյան ակումբին հաջողվեց բավականին լուրջ անակնկալ մատուցել և հաղթել 1:2 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկից զգացվեց, որ «Ռեալի» համար ծանր հանդիպում է սպասվում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Նաչոն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի արդյուքնում նշանակվեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Ալավեսի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան պարզապես գոլ նվիրեց բասկյան ակումբին` գնդակը փոխանցելով անմիջապես իր առջև կանգնած Խոսելուին, ով էլ հաշիվը դարձրեց 0:2։
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է համաշխարհային ֆուտբոլի վրա «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ունեցած ազդեցության մասին․ «Համաշխարհային ֆուտբոլի աշխատավարձերը բարձրացան 15 %-ով միայն այն բանի պատճառով, որ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն դրանք վճարում են ոչ թե սեփական շահույթից, այլ նավթի ու գազի վաճառքից ստացված գումարներից։ Նրանք ավելի շատ հովանավորներ ունեն, քան «Բարսելոնան», «Ռեալը» և […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Այդ հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի կազմում վնասվածքներ ստացան Սերժի Ռոբերտոն և Ժերար Պիկեն։ Խաղից անմիջապես հետո «կապտանռնագույնները» հայտնեցին ֆուտբոլիստների վնասվածքների տեսակը, սակայն չէին հայտնել, թե կոնկրետ որքան անհրաժեշտ կլինի նրանց ապաքինման համար։ Նոյեմբերի 22-ին «Բարսելոնան» ևս մեկ պաշտոնական հայտարարությամբ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվել էր «Կադիսին»։ Բասկյան ակումբը գրեթե ողջ խաղի ընթացքում ուներ տոտալ առավելություն, սակայն միայն 66-րդ րոպեին հաջողվեց խփել հաղթական գնդակը, որի հեղինակը դարձավ Ալեքսանդր Իսակը։ Իմանոլ Ալգուասիլի սաները պարզապես ֆանտաստիկ են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը և տոնում են արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի կազմում հանդիպման 62-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Ժերար Պիկեն՝ խաղադաշտում տեղը զիջելով Սերժինիո Դեստին, իսկ խաղավարտին մոտ՝ 89-րդ րոպեին, Սերժի Ռոբերտոն փորձեց հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը և հարվածի պահին կարծես թե վնասվածք ստացավ։ […]
Ավելին
Ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Telegram-ի ալիքում անդրադարձել է իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո» 1։0 «Բարսելոնա» հանդիպմանը։ ««Բարսելոնայի» հետ ամեն ինչ պարզ է․ նրան այժմ պետք չէ նայել, քանի որ սա համբերության տարի է։ Գերակումբը չի կարող ապրել առանց գերխնդիրների, իսկ գերխնդիրները հնարավոր չէ լուծել ինքնավստահության բացակայության պայմաններում։ Որտեղի՞ց է դա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբն անցկացրած 8 խաղերից հետո վաստակել է ընդամենը 11 միավոր է վաստակել, ինչը ակումբի պատմության շրջանակում 1991/92 մրցաշրջանից ի վեր վատագույն ցուցանիշն է։ Այդ մասին տեղեկացնում է OptaJose-ն։ Այդ մրցաշրջանում «կապտանռնագույնները» Յոհան Կրոյֆի գլխավորությամբ չեմպիոն են դարձել ընդամենը 55 […]
Ավելին
1 133 134 135 136 137 175

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023