Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոյի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ռոմերոն «ռոսոներիների» կազմում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։ Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 21 խաղում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ «Ռոսոներիները» բավական վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից գոլերը խփեցին Ալեքսիս Սալեմակերսն ու Թեո Էրնանդեսը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 61 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Լացիոն» մնաց 64 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցում է «Լացիոյի» դեմ։ Հանդիպման 29-րդ րոպեին «ռոսոներիների» ձախ լատերալ Թեո Էրնանդեսը սեփական տուգանային հրապարակի մատույցներից ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` «Սան Սիրո» մարզադաշտի լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Ի դեպ, գոլային փոխանցումը գրանցվել է տանտերերի դարպասապահ Մայք Մանյանի անվան դիմաց, ումից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Լացիոյի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր «ներաձուրիների» առավելությամբ, ինչկ արդյունքում տանտերերը 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի ջանքերով բացեցին հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մարկո Գվիդան Խոակին Կոռեայի խաղից դուրս իրավիաճի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ «Արծիվներն» էլ, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. Լուչիանո Սպալետիի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորիի խփած գոլը։ Նշենք, որ մինչ այդ VAR համակարգը չեղարկեց «բյանկոներիների» խփած երկու գոլերը։ Համակարգը չարձանագրեց Անխել Դի Մարիայի և Դուշան Վլահովիչի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում կայացավ հռոմեական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լացիոն» և «Ռոման»։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արծիվներին» հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Մատիա Ձականիի խփած միակ գոլը։ Նշենք, որ «գայլերը» 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ռոջեր Իբանիեսն` ստանալով երկրորդ դեղին քարտը։ Այսպիսով, «Լացիոն» հաղթեց 1:0 […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Լացիոյի» Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալու մասին. ««Լացիոն» չի՞ խաղալու երրորդ կարգի եվրագավաթում: Ա՜յ քեզ խայտառակություն: Այժմ ՈՒԵՖԱ-ն ստիպված է գումար ծախսել՝ գավաթը տեղափոխելու համար, որը կարող էր մնալ Հռոմում: Այժմ, հավանաբար, գավաթը կուղևորի Ֆլորենցիա»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է IFTV-ն: Նշենք, որ «Լացիոն» Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչում ընդհանուր դիմակայությունում […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ գրանցվեց, քանի որ «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Հռոմեական ակումբին հաղթանակ պարգևեց 67-րդ րոպեին Մաթիաս Վեսինոյի խփած գոլը։ Հավելենք, որ «Նապոլին» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Դիգեո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կրեց առաջին պարտությունը։ […]
Ավելին
«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, Միլինկովիչ-Սավիչի գործակալ Մատեա Կեժմանը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ է ստացել «Արսենալից», «Վեսթ Հեմից» և «Նյուքասլից»։ Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ակումբները սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 40 մլն եվրո։ Նշենք, որ ավելի վաղ «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Մաուրիցիո Սարիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Մատիա Ձականին, Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։ Այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 37 միավոր` բարձրանալով […]
Ավելին
1 4 5 6 7 8 24

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025