Բարսելոնան, ի սկզբանե, մտադիր է եղել Գամպերի գավաթի խաղի համար հրավիրել այլ ակումբի

Բարսելոնան, ի սկզբանե, մտադիր է եղել Գամպերի գավաթի խաղի համար հրավիրել այլ ակումբի

14/07/2023 - 22:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» օգոստոսի 8-ին Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում մրցելու է «Տոտենհեմի» դեմ։

CCMA-ը հայտնում է, որ «բլաուգրանան», ի սկզբանե, նախատեսել էր, որ այդ հանդիպման համար հրավիրելու է «Լացիոյին», սակայն քաղաքական պատճառներով հրաժարվել է այդ տարբերակից։

Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույններն» արդեն կապվել էին հռոմեական ակումբի ներկայացուցիչների հետ և մոտ էին հնադիպումն անցկացնելու հարցում համաձայնության հասնելուն։

Այդուհանդերձ, ինչ-որ պահի «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի մի շարք անդամներ սկսել են մատնանշել «Լացիոյի» երկրպագուների վատ համբավը, ինչից հետո «բլաուգրանան» հրաժարվել է հանդիպումն անցկացնել «արծիվների» հետ։

Բանն այն է, որ հռոմեական ակումբի երկրպագուները պատմականորեն մշտապես կապված են եղել ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի հետ։

Ըստ «Բարսելոնայի» ղեկավարության` «Լացիոյի» հետ հանդիպում անցկացնելը կարող է վնասել ակումբի հեղինակությանը։

Արդյունքում, «Բարսելոնան» հանդիպումն անցկացնելու համար բավական արագ նոր տարբերակ գտավ, որը դարձավ «Տոտենհեմը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023