Հայտնի են դարձել որոշ մանարմասներ, թե 2021 թվականի հունվարի 1-ից բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ինչ ծրագրեր է ունենալու «Բարսելոնան»։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը կշարունակի վաճառել ֆոտբոլիստների։ Խոսքը Ռիկի Պուչի, Կառլես Ալենիայի, Սամուել Ումտիտիի, Խունիոր Ֆիրպոյի, ինչպես նաև Մատեուս Ֆերնանդեսի և Մարտին Բրեյթվեյթի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբից հեռանալուն բոլորից մոտ է […]
Ավելին
«Ինտերը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենից բաժանվելու տարբերակներ, քանի որ դանիացի կիսապաշտպանը կարծես թե չի կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակներից մեկը «Արսենալին» փոխանակում առաջարկելն է։ «Ներաձուրիները» մտադիր են լոնդոնյան ակումբին Էրիկսենի փոխարեն ստանալ Գրանիտ Ջակային։ Հաղորդվում է, որ շվեյցարացի կիսապաշտպանը «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խաղային մոդելի […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Сalciomercato.com-ը, թուրինյան ակումբը կփորձի ձեռք բերել Իկարդիին, եթե «բյանկոներիները» չկարողանան երկարաձգել պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ։ Հայտնի է, որ Դիբալան լարված հարաբերություններ ունի «Յուվեի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, ով վերջին շրջանում հաճախ է նրան թողնում պահեստայինների նստարանին, ինչն էլ կարող է նպաստել, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։ Բանն այն է, որ «Ինտերը» 2021 թվականի ամռանը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, քանի որ հենց այդ ժամանակ Դի Մարիան կարող է դառնալ ազատ գործակալ։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Իտալացի լրագրող […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» […]
Ավելին
«Բարսելոնայի», «Ինտերի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’օն ծանր ավտոթարի ենթարկվել հայրենիքում։ Այդ մասին տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր պարբերական BBC-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին հարձակվողը կարիերայի ավարտից ամիսներ անց դարձել է Աֆրիկյան ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ահմադի խորհրդականներից մեկը, այդ պատճառով էլ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հենց հարազատ աշխարահամասում։ Նոյեմբերի 8-ին Էտո’օ վերադառնալիս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով ծանր հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ։ Հանդիպման 33-րդ րոպեին Տոնի Կրոսի իրացրած անկյունային հարվածից հետո Սերխիո Ռամոսը գլխով գնդակն ուղարկեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Պարզվում է՝ այդ գոլը Սերխիո Ռամոսի համար հոբելյանական է դարձել։ Ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում էր 2։1 հաշվով։ Նախ 25-րդ րոպեին մադրդիյան ակումբին առաջ մղեց Կարիմ Բենզեման, ով օգտվեց Աշրաֆ Հակիմիի կոպիտ սխալից, իսկ 33-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անկյունայինի խաղարկումից հետո կրկնապատկեց իր թիմի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցում է «Ինտերի» դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ում գեղեցկագույն գոլային փոխանցում կատարեց Նիկոլո Բարելան։ Առաջին կեսից հետո «Ռեալը» հաղթում է 2։1 հաշվով, իսկ «արքայական» ակումբի գոլերը խփել են Կարիմ Բենզեման ու Սերխիո Ռամոսը։
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ինտերի»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով կարող եք դիտել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023