Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վարձավճարով հանդես կգա «Դեբրեցենում»։ Այդ մասին հաստատել է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ «Դեբրեցենը» Շաղոյանի երկրորդ արտասահմանյան ակումբն է։ Նա 2022-2024 թթ. հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում (Բուլղարիա)` 22 խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա վինգերը «Արարատ-Արմենիայում» 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Դեբրեցենը» […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի հունգարական «Դեբրեցենի» կազմում։ Ֆուտբոլային ինսյադեր Սուրեն Մելիքսեթյանը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Ըստ աղբյուրի` Շաղոյանը «Դեբրեցենի» կազմում այսօր` հուլիսի 13-ին, մասնակցելու է Վիեննայի «Ռապիդի» դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։ Շաղոյանը 2022-2024 […]
Ավելին
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Հայաստանի հավաքական` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան – «Նոա»Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան – […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի գոլային հրավառության սկիզբը դրեց Ժիրայր Շաղոյանը, որը 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ Հայտացուցակում ընդգրկված է նաև «Ուրարտուի» 22-ամյա կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, ով առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի հավաքականից։ Պետք է ընդգծել, որ տևական դադարից հետո հավաքական են հրավիրվել Ալբերտ Խաչումյանը (վերջին հանդիպումւ հավաքականի կազմում` 2021 […]
Ավելին
Հայաստանի հավաքականը «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Տանտերերի գոլերը խփեցին Լիրիմ Կաստրատին և Դոնաթ Ռուդհանին։ Վերջինս Կոսովոյի ընտրանուն պարտությունից փրկեց 90+3-րդ րոպեին։ Հավելենք, որ հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ընկերական հանդիպում է անցկացնում Կոսովոյի ընտրանու դեմ։ Առաջին կեսից հետո մեր ընտրանին հաղթում է 1:0 հաշվով. 24-րդ րոպեին աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Հեբարին»։ «Բանակայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Ժիրայր Շաղոյանը, ով 56-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դյուկենս Նազոնին` կատարելով առաջին արդյունավետ գործողությունը ԲԿՄԱ-ի կազմում։ Նշենք, որ այս հաղթանակից հետո Սաշա Իլիչի թիմը վաստակեց 28 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բուլղարիան ներկայացնող ԲԿՄԱ Սոֆիայի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս ԲԿՄԱ Երևանի կազմում, որի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ ԲԿՄԱ […]
Ավելին
Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում, մրցեց Ֆրանդիայի Մ-21-ի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում ֆրանսիացիներն ունեին տոտալ առավելություն, ովքեր էլ հաղթեցին 4:1 հաշվով։ «Եռագույնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էնցո Լե Ֆեն, իսկ Ամին Գուիրին ու Մալո Գուստոն աչքի ընկան մեկական անգամ։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմից միակ գոլը խփեց Ժիրայր […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023