Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Օգոստոսի 20-ին պայքարի մեջ է մտել հունահռոմեական ոճի ըմբշանարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարատ Աճեմյանը։ Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։ Կիզաեզրափակիչում հայ […]
Ավելին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Կարեն Գիլոյանն ամփոփել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մրցելույթները. «Օլիմպիական խաղերը մարզական ամենադժվար իրադարձությունն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն. հեշտ չէ ընդունել շուրջ 11 հազար մարզիկի, մեծ թվով պատվիրակությունների, բազմամիլիոնանոց երկրպագուների: Կարծիքներն ու նախասիրությունները կարող են տարբեր լինել, բայց սա Օլիմպիական խաղեր են, […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են։ Այժմ ներկայացնում ենք քառամյակի գլխավոր իրադարձության ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկներին. Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ` 3 արծաթե, 1 բրոնզե, և ընդհանուր հաշվարկում Կոլումբիայի հետ կիսել 66-67-րդ տեղերը։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից օլիմպիական փոխչեմպիոն են դարձել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Հայաստանը ներկայացնող 15 մարզիկները նվաճեցին 4 մեդալ` 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, հենացատկ), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, +102 կգ) դարձան արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ)` բրոնզե մեդալակիր։ Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկում Կոլումբիայի հետ կիսեց 66-67-րդ […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ի մրցումային օրը պայքարն էր սկսել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ)։ 24-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլիին հաղթելուց հետո քառորդ եզրափակիում 5-7 հաշվով ցավալի պարտություն կրեց մոնղոլ մրցակցից Տիմուր-Օչիրին Տուլգայից։ Թևանյանը գոտեմարտի ընթացքում հաղթում 5:1, սակայն մրցակցին թույլ տվեց հետ բերել կորցրածն ու […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի նախավերջին մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի ազատ ոճ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյան (65 կգ)։ Թևանյանն առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում և մրցելու է վրացի Գոդերձի Զեբիսաշվիլիի դեմ։ Գոտեմարտի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ին պայքարի մեջ կլինեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հանդես կգա 65 կգ քաշային կարգում։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կգոտեմարտի վրացի Գոդերձի Զեբիաշվիլիի դեմ։ Ըմբշամարտի մրցումային օրը Երևանի ժամանակով մեկնարկելու […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեալան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսելիս դժգոհել է տեղի ունեցող անարդարություններից. «Ոսկե մեդալի համար էի ժամանել այստեղ, բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց։ Վճռորոշ դրվագում իրանցի ըմբիշը մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել։ Տեսա այդ պահը և մարզիչներին […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային նախավերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ կմտնի ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Կայացել է այդ քաշային կարգի վիճակահանությունը։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանն առաջին գոտեմարտում մրցելու վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ։ Հաղթանակի դեպքում Թևանյանը կփորձի հաղթահարել Ալեխանդրո Վալդես (Կուբա) – […]
Ավելին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի (97 կգ)` 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է հունահռոմեական ոճի ըմբիշը. «Գիտեմ, որ բողոքարկվել է գոտեմարտի արդյունքը։ Հուսով եմ` արդարությունը կվերականգնվի»,- նշվել է 32-ամյա ըմբիշը, որի խոսքը մեջբերում Armenpress-ը։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և […]
Ավելին
1 2 3 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023