«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով սեպտեմբերի 24-ին վարակվել էր կորոնավիրուսով, օրեր առաջ Իտալիայի Լոմբարդիայի շրջանում, որի մայրաքաղաքը համարվում է Միլանը, հետաքրքիր սոցիալական գովազդում է նկարահանվել։ Այդ գովազդի հիմնական նպատակը կորոնավիրուսի համաճարակի կանխումը և մարդկանց զգոն պահելն է։ «Համաճարկն ինձ մարտահրավեր էր նետել, և ես հաղթեցի այն, սակայն եթե դուք Զլատանը չեք, մարտահրավեր մի նետեք նրան, […]
Ավելին
Հոկտեմբերի 29-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում գրանցվեցին մի շարք անակնկալ և հետաքրքիր արդյունքներ, որոնց կանդրադառնանք առանձին առանձին։ A խումբ «Ռոման» սեփական հարկի տակ անսպասելիորեն չկարողացավ կոտրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դիմադրությունը։ Հռոմեական ակումբը խաղի մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ գեթ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում և վճռորոշ եղավ առաջին խաղակեսում «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դուբլը, ով բավականին արագ՝ 12 և 16-րդ րոպեներին, երկու անգամ գրավեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։ Վետերան հարձակվողի […]
Ավելին
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին հաջողվել է բացահայտել Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին և նրանց աշխատավարձի չափը։ «Կալչիոյի» ֆուտբոլիստների շրջանակում ամենաբարձր աշխատավարձ ստանում են հետևյալ ֆուտբոլիստները․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 31 մլն եվրո 2․ Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս») – 8 մլն եվրո 3-5․ Ռոմելու Լուկակու («Ինտեր») – 7․5 մլն եվրո 3-5․ Էդին […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Շվեդ ֆուտբոլիստը սեպմտեբերի 24-ին Covid-19-ի դրական թեստ է հանձնել, ինչից հետո նա Twitter-ում կատարել է հետևյալ գրառումը․ «Երեկ իմ թեստի պատասխանը բացասական էր, իսկ այսօր՝ դրական։ Որևէ ախտանշան չունեմ։ Կորոնավիրուսն ինձ մարտահրավեր նետելու համարձակություն ունեցավ․ վատ գաղափար է»,- եզրափակել է Զլատանը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ինքնամեկուսացել է իր տանը։ 38-ամյա հարձակվողը միանշանակ բաց է թողնելու այսօր՝ սեպտեմբերի 24-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում կայանալիք Նորվեգիան ներկայացնող «Բուդե/Կլիմտի» դեմ խաղը։ Հայտնի է, որ «ռոսոներիների» կազմից վարակվել է նաև կենտրոնական պաշտպան Լեո Դուարտեն։
Ավելին
Իտալական Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Խաղի մեծ մասում «ռոսոներիներն» ունեին առավելություն և հաղթեցին 2։0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի ղեկավարած թիմից դուբլի հեղինակ դարձավ 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այպսիսով, «Միլանը» առաջնությունը մեկնարկեց վստահ հաղթանակով և վաստակած 3 միավորով հավասարվեց «Ջենոային», «Նապոլիին», «Յուվենտուսին», ինչպես նաև «Ֆիորենտինային»։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի շվեդ հարձկավող Զլատան Իբրահիմովիչը երկարաձգել է պայմանագիրը։ Աղբյուր փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողը ևս մեկ մրցաշրջան կմնա «կարմրասևերի» կազմում, այսինքն, մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Իբրան այդ ընթացքում կստանա 7 մլն եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Միլան» էր տեղափոխվել վերջին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ ավարտված […]
Ավելին
Շարունակում ենք ներկայացնել տրանսֆերային ամենաթարմ նորությունները, որոնք Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչից հետո ավելի են ակտիվացել։ Ինչպես միշտ սկսենք անգլիական Պրեմիեր լիգայից։ Անգլիա Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսը» օգոստոսի 29-ին միանգամից երկու տրանսֆերի մասի հայտարարեց։ Ակումբ 30+10 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Վալենսիայի» 29-ամյա հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, իսկ 13 մլն եվրոյի դիմաց՝ «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան […]
Ավելին
2020 թվականն ամեն առումով յուրահատուկ է ստացվում։ Տարեսկզբին մարդիկ ապրում էին բնականոն առօրյայով, ֆուտբոլիստները հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, սակայն եկավ մարտ ամիսը և ամեն ինչ խառնվեց իրար։ Վրա հասավ չարաբաստիկ կորոնավիրուսը, մարդկային կյանքը դադարեց նախկին ձևով ընթանալ՝ խաթարելով ողջ մարդկության կյանքը։ Սույն թվականի մարտից սկսած ֆուտբոլային կյանքն անորոշ ժամանակով կանգ առավ։ Մարտ-ապրիլ ամիսներին […]
Ավելին
1 9 10 11 12 13 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026