«Պադերբորնը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։ Անցումային փլեյ-օֆֆ-ի պատասպան խաղում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասը ներկայացնող ակումբը սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Վոլֆսբուրգին»։ Դիմակայության առաջին խաղում ակումբները գոլեր չէին խփել։ «Գայլերը» արդեն 3-րդ րոպեին Ջենան Պեյչինովիչի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու թվում էր, թե հեշտ հաղթանակ […]
Ավելին
«Էլֆերսբերգը» նվաճել է Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգիր։ Վինսենթ Վագների գլխավորած թիմը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Պրոյսեն Մյունստերին»։ Տանտերերից դուբլ է գրանցել Դավիդ Մոկվան, մեկ գոլ էլ խփել է Բամբասե Կոնտեն։ «Էլֆերսբերգը» 62 միավորով երկրորդ տեղն է գրավել` ապահովելով տեղը Բունդեսլիգայում։ Ակումբը 119 պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 25-րդ տուրում Բրանշվայգի «Այնտրախտը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է գրանցել (1:1) «Պադերբորնի» հետ։ Առաջին անգամ հյուրերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինվելով ընդմիջմանը։ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ», մասնակցել 5 հանդիպման։ Հյուրերը հաղթանակը բաց են թողել միայն 90+8-րդ րոպեին։ «Պադերբորնը» 47 միավորով 4-րդ տեղում է, […]
Ավելին
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում Բրաունշվայգի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արմինիային»։ Հյուրերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։ 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ»։ «Արմինիան» 24 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Այնտրախտը» նույնքան միավորով 14-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկավելիս 1:2 հաշվով պարտվել է «Պադերբորբին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստի նորամուտը նոր ակումբում անհաջող է ստացվել։ Նրա խախտումից հետո «Նյուրնբերգի» դարպասի 11-մետրանոց է նշանակվել, որը 26-րդ րոպեին իրացրել է Սեբաստիան Կլասը։ Մկրտչյանն օրեր առաջ է խորվաթական «Օսիեկից» 800 հազար […]
Ավելին
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» մրցակցի դաշտում կհանդիպի «Պադերբորնին»։ Հյուրերի մեկնարկային կազմում է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրգչյանը։ Նա նորամուտը կնշի «Նյուրնբերգի» կազմում։ 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է 800 հազար եվրոյով խորվաթական «Օսիեկից» տեղափոխվել գերմանական ակումբ։ «Պադերբորն» – «Նյուրնբերգ» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի Բրաունշվայգի «Այնտրախտ», հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։ Երկրորդ Բունդսլիգան ներկայացնող ակուկբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին։ «Այնտրախտը» վարձակալության ավարտին չի ունենա Ռանոսի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։ Հայ հարձակվողը «Բորուսիա» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և խորհաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգում», հաստատում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 22-ամյա ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում գերմանական ակումբի համար։ Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայ ֆուտբոլիստը «Օսիեկում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 59 խաղում խփել է 1 գոլ։ «Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Շալկե-04»-ը «Ֆելտինս Արենա» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Կայզերսլաութերնի» հետ։ Հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին, բայց գելզենկիրխենյան ակումբը կարողացավ փրկել հանդիպումը։ «Շալկեից» 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց թիմի նորեկ Էդին Ջեկոն, որն առաջին հանդիպումն էր անցկացնում ակումբում։ Բոսնիացի հարձակվողը 39 տարեկան և 314 օրականում դարձել է Երկրորդ Բունդեսլիգայում գոլ խփած ամենատարեց […]
Ավելին
Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։ Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026