Գերմանական ակումբն առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր 🎥
«Էլֆերսբերգը» նվաճել է Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգիր։
Վինսենթ Վագների գլխավորած թիմը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Պրոյսեն Մյունստերին»։
Տանտերերից դուբլ է գրանցել Դավիդ Մոկվան, մեկ գոլ էլ խփել է Բամբասե Կոնտեն։
«Էլֆերսբերգը» 62 միավորով երկրորդ տեղն է գրավել` ապահովելով տեղը Բունդեսլիգայում։ Ակումբը 119 պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի ուժեղագույնների լիգայում։
Ակումբը ներկայացնում է Շպիզեն-Էլֆերսբերգ քաղաքը, որն ունի 13 հազար բնակչություն և զբաղեցնում է ընդամենը 11,40 քառակուսի կիլոմետր տարած։
Հավելենք, որ «Էլֆերսբերգը» դեռ 2022/23 մրցաշրջանում խաղում Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում` Ռեգիոնալ լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բամբասե Կոնտե, Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Էլֆերսբերգ, Վինսենթ Վագներ